Բաժիններ՝

Ռուսաստանը և Չինաստանը բարձրտեխնոլոգիական սպառազինություն են մշակում. Պուտին

Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ մշակում են բարձրտեխնոլոգիական սպառազինություն: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Չինաստանի բանակը զգալի ծավալով հանդերձվում է զենքի ամենաառաջավոր համակարգերով: Մենք նույնիսկ միասին մշակում ենք սպառազինությունների առանձին բարձրտեխնոլոգիական տեսակներ: Մենք աշխատում ենք տիեզերքում, օդուժի ոլորտում, ընդ որում՝ ե՛ւ ինքնաթիռներով, ե՛ւ ուղղաթիռներով: Եվ, ի վերջո, մենք զարգացնում ենք համագործակցությունը զինված ուժերի միջեւ: Դա նաեւ համատեղ զորավարժություններն են, դա մասնակցությունն է միջազգային զորախաղերին: Դա համատեղ պարեկումն է ծովում եւ օդում»,-Պուտինն ասել է մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031