2.4 միլիարդ դրամ բյուջեից՝ հանուն պարեկների

Պարեկային ոստիկանության համար նոր շենքային պայմաններ ապահովելու նպատակով Կառավարության որոշմամբ Ոստիկանության 2021 թվականի բյուջեում կատարվել են կտրուկ վերաբաշխումներ։

Մի շարք միջոցառումների համար նախատեսված բյուջետային ֆինանսավորումը նվազեցվել է, դրանց արդյունքում 2.4 միլիարդ դրամ է հատկացվել պարեկների համար նոր շենքի հիմնանորոգման համար։

«Պարեկային ոստիկանության ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրում» ծրագրի համաձայն՝ վերանորոգվելու են Երևանի Էրեբունի համայնքի Խորենացի 158 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ պետք է տեղակայվեն պարեկային ոստիկանության ստորաբաժանումները։

Նշված աշխատանքների իրականացման համար կազմակերպվել է գնման գործընթաց, որի արդյունքում՝ «Համաշին նախագիծ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ շինարարական աշխատանքների գումարի չափը հաշվարկվել է շուրջ 2,4 մլրդ դրամ, իսկ կատարման ժամկետ է սահմանվել 930 օր:

Ուշագրավ է, որ եթե շինարարական աշխատանքների համար Ոստիկանությունն անցկացրել է մրցույթ, ապա հեղինակային հսկողության ծառայության ձեռքբերման, այսինքն՝ կատարված աշխատանքը ստուգելու համար կազմակերպություն ընտրելու համար մրցույթ չի հայտարարվել. Ծառայության համար գնումը կատարվել է մեկ անձից՝ 1.4 մլն դրամով։

Տեսանյութեր

Լրահոս