Բաժիններ՝

ABBA խումբը թողարկել է 40 տարվա ընթացքում առաջին ալբոմը

ABBA շվեդական փոփ-խումբը թողարկել է 40 տարվա ընթացքում առաջին ալբոմը՝ Voyage-ը։

Դրա հետ արդեն կարելի է ծանոթանալ մի շարք հարթակներում, ներառյալ YouTube-ը, Spotify-ն, iTunes-ը եւ ուրիշներ:

ABBA հայտնի շվեդական երաժշտական խումբը գոյություն ունի 1970-ական թվականներից:

Սակայն 1982 թվականին երաժիշտները դադարեցրել են համատեղ ելույթները: Նրանց այժմ արդեն նախավերջին ալբոմը՝ Visitors-ը, թողարկվել է 1981 թվականին:

Խումբը համաշխարհային ճանաչում է ստացել այնպիսի հիթերի շնորհիվ, ինչպիսիք են՝ Dancing Queen-ը, The Winner Takes It All-ը, Happy New Year-ը, Mamma Mia-ն եւ Money, Money, Money-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս