«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։ Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930