Մահացել է իրավագիտության պրոֆեսոր Աիդա Իսկոյանը
Կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն է կնքել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դասախոս, պրոֆեսոր Աիդա Բագրատի Իսկոյանը:
Աիդա Իսկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, երեքաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-20:00, հուղարկավորությունը՝ նույն վայրից, նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ից:
Հարգարժան դասախոսի ու վաստակաշատ պրոֆեսորի կենսագրությունը
1957-1962 թթ. սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1981 թ. ավարտել է Տալինի (Էստոնիա) միջազգային իրավունքի դպրոցը՝ «Շրջակա միջավայրի միջազգային իրավական պահպանություն» մասնագիտությամբ, և ստացել ավարտական վկայական:
1985 թ. ԽՍՀՄ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտում (Մոսկվա) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1997 թ. ուսանել է Ռիեկի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, անցել պրակտիկ իրավաբանական կրթության դասընթաց:
1999 թ. Ամերիկայի փաստաբանների միության (ABA/CEELI) ծրագրի շրջանակներում հաճախել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դասընթացներին:
Գիտական աստիճան, կոչում
1985 թ.-ից իրավաբանական գիտությունների թեկնածու է, 2014 թ.-ից՝ պրոֆեսոր:
Ատենախոսության թեման՝
«Բուսական աշխարհրի պահպանության և օգտագործման իրավական կարգավորումը»: Մասնագիտությունը՝ ԺԲ.00.02:
Գիտական հետազոտությունների շրջանակը՝
Եվրոպական էկոլոգիական իրավունք, հասարակության մասնակցությունը էկոլոգիական կարևոր որոշումներին, ջրային իրավունք, անտառային իրավունք, էկոլոգիական փորձաքննություն, հողային իրավունք, ռազմավարական բնապահպանական գնահատում:
Կարդացվող դասընթացներ
ՀՀ շրջակա միջավայրի իրավունք, Հողային իրավունք և ԵՄ էկոլոգիական իրավունք
Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1962 թ.-ից մինչ կյանքի վերջին շրջանը՝ ԵՊՀ քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոն դասախոս:
1997 թ.-ից՝ «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ:
1999 թ.-ից՝ ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անկախ փորձագետ:
2006 թ.-ից՝ Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս:
2008 թ.-ից՝ ՀՀ բնապահպանության նախարարության կոլեգիայի անդամ:
2000-2016 թթ. ՀՀ ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) ազգային համակարգող:
2003-2007 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ:
Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2005 թ.-ից՝ Հայաստանի Հանրապետության միջազգային իրավաբանների միության անդամ
2003 թ.-ից՝ ԵՊՀ ԲՈՀ-ի մասնագիտացված 001 խորհրդի անդամ
1999 թ.-ից՝ Բուդապեշտի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների էկոլոգիական իրավունքի ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամ
1998 թ.-ից՝ Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի թղթակից-անդամ
1994 թ.-ից՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ
2006-2016 թթ.՝ ՀՀ Օրհուսի Կոնվենցիայի դրույթների իրականացման հարցերով միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի անդամ
2000-2007 թթ.՝ Տարածաշրջանայի էկոլոգիական կենտրոն Հարավային Կովկասի երկրների համար վարչության անդամ
2000-2004 թթ.՝ ՀՀ Նախագահին կից Արդարադատության խորհրդի անդամ
1994-2005 թթ.՝ Հայ կանանց միջազգային խորհրդի անդամ (AIWA)
1993-1996 թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության Գիտական խորհրդի անդամ
Պետական պարգևներ
2007 թ. ՀՀ բնապահպանության նախարարության «Ոսկե մեդալ» Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար
2009 թ. ԵՊՀ 90-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
2013 թ. Մխրթար Գոշ մեդալ
168.am-ը ցավակցում է Աիդա Իսկոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, մտերիմներին ու ուսանողներին՝ անդառնալի կորստի համար: