ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Պտղունք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հոկտեմբերի 20-ին ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Փայլասարի տարածքում դիրքային փոփոխություն չի եղել՝ հղում անելով ԱԱԾ-ին:
Երբ Կապանի քաղաքապետն ու պատգամավորը ահազանգում էին Փայլասարի բարձունքը թշնամուն տալու մասին, և երբ ՀՀ ԱԱԾ-ն հերքում էր այդ լուրը, անկեղծ ասած, ես հույս ունեի, որ հենց ԱԱԾ-ն ճիշտը կասի։ Բայց։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը: Այս հոդվածը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին ողբերգական ավտովթարը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին:
Արցախյան վերջին պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանը 27 տարեկան էր։ Սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտելուց հետո որպես սպա ծառայության էր անցել Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ)։ Ռաֆայելը 2019 թվականի ամռանն էր ամուսնացել և կնոջ հետ ապրում էր Ջրականում։
Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, թմրամիջոցը պատրաստել է Ծակքար գյուղում քաղած վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի ղեկավար Արա Հարությունյանի փոխանցմամբ՝ իրավիճակը Ճակատենում այս պահին նորմալ է, սահմանապահ զորքերն իրենց աշխատանքը պատշաճ կատարում են։
Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։
Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց Գեղարքունիքի մարզի սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ այնտեղ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։
Ուզում են ժողովրդին կոտորե՞ն, չեն կարա, մի հատ էլ հեղափոխություն կլինի, կփոխվի ամեն ինչ. ձկնորս
Մյուս երկրները կարող են հետեւել Ավստրալիայի օրինակին եւ միջուկային սուզանավեր ձեռք բերել, կարծում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Բ) Հասարակությանը թմրեցրած պահելով, իսկ որոշ խավերին «նախկիններով» ու պատերազմով վախեցնելով` անդամահատել պետության տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ ոչնչացնել պետության անվտանգության և պաշտպանունակության փոքրիկ ռեսուրսները:
Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը և խնդրում չանհանգստանալ
Տեսեք էստեղ եկած պաշտոնյաների դեմքի գույնը, կերած-խմած, բոհեմական կայֆերի մեջ են. քաղաքացի
Ձմեռային Օլիմպիական խաղեր-2022-ի կրակը հոկտեմբերի 20-ի առավոտյան հասել է Չինաստանի մայրաքաղաք: Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Աթենքից ինքնաթիռը, որի մեջ Խաղերի կազմկոմիտեի պատվիրակությունն էր, տեղական ժամանակով 06:01-ին (Երեւանի ժամանակով 02:01) վայրէջք է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայան:
Արտակ Բեգլարյանը կարևորել է Սփյուռքի շարունակական ընդգրկվածությունը Հայրենիքի վերականգնման ու զարգացման գործում՝ շեշտադրելով, որ դա չպետք է արտահայտվի զուտ նյութական տեսքով, այլ՝ առաջնահերթորեն մարդկային կապիտալի ներդրմամբ:
«NABU-ի համար կարևոր է ունենալ ուժեղ գործընկերներ: Ակբա բանկը հենց այդպիսին է և փորձը ցույց է տալիս, որ այն ծրագիրը, որը մենք համատեղ ենք իրականացնում, լուրջ հաջողություններ է արձանագրել, քանի որ մեր ծրագրի ի հայտ գալուց հետո Հայաստանում օրգանիկի սերտիֆիկացման թիվն ավելացել է շուրջ 50%-ով»,- նշել է NABU Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ գործող իշխանություններն իրենց նախընտրական խոստումներում նշում էին ոչ միայն ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագինը պահպանելու, այլև նվազեցնելու մասին, իսկ այժմ ականատեսն ենք ճիշտ հակառակ երևույթի. «Վերջին երեք տարիների ընթացքում վերանայվել են բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները, և շուտով կփոխվի նաև ջրի սակագինը:
«Մի քանի ամիս առաջ մեզ խաբեցին, ժողովրդի աչքին թոզ փչին». ձկնորս
«Քֆուր մի տվեք». Երևան-Սևան մայրուղին փակած Գեղարքունիքի ձկնորսները քաշքշեցին մարզպետին
Ճապոնիայի Կումամոտո հարավարեւմտյան պրեֆեկտուրայում տեղի է ունեցել Ասո հրաբխի ժայթքում:
Հոկտեմբերի 20-ին ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ո՞ր մի լոդկան եք առել, տվել ծով մտնողին, որ էսօր ծովի ափից լոդկեքը քաշելով տարաք. ձկնորսը՝ մարզպետին
Հլը 6 ամիս պարգևավճար մի ստացեք, ձեր տունը ո՞նց կպահեք. ձկնորսը՝ Գեղարքունիքի մարզպետին
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բյուջեի նոր նախագծով նախատեսվում է 2022 թվականին բարձրացնել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 14.4 տոկոսով։ Եթե բյուջեի նախագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է շուրջ 11 հազար ԱՄՆ դոլարի։