Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովին, ինչից հետո «Մերսեդեսի» հետևից ընթացող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան է բախվել է նույն կովին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և ընկել ձորը. «Ինֆինիտիի» 37-ամյա վարորդ Արամ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պոլիկլինիկայում կովիդի պատվաստման պրոցեսը չէր կարելի ավելի վատ կազմակերպել, քան կա։ Ու բոլոր իմ իմացած պոլիկլինիկաներում նույն պատկերն է։ Քաղաքացին հերթ է կանգնում, որ ստանա իր անկետան։ Երկրորդ հերթի մեջ սպասում է, որ թերապևտը ճնշում չափի ու ուղարկի պատվաստման սենյակ։ Երրորդ հերթը արդեն պատվաստման սենյակի առջև է։
Ու այս իշխանությունը ուզում է մեր հանրությանը համոզել, թե ի վիճակի է երկրի առաջ եղած բարդ գործընթացներում մեր շահերը ներկայացնել։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ «Հրազդանի» 5-րդ էներգաբլոկն աշխատում է ըստ մրցակցային պայմանների՝ ելնելով միջկառավարական համաձայնագրից, որն ունի օրենքի ուժ, քանի որ վավերացրել է Ազգային ժողովը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ջրային կոմիտեի և «Վեոլիա ջուր» ընկերության հետ երկարաժամկետ թիմային քաղաքականություն ունենալու հնարավորություն են փորձում ստեղծել:
Այն բանից հետո, երբ գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը դուրս մղվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի ցանկից՝ իր մասը զիջելով ռուսական պատրոնաժով աշխատող, «Գեոպրոմայնինգի» դուստր Արդյունաբերական ընկերությանը, կոմբինատի գլխավոր տնօրենի աթոռը թափուր է: Որպես ամենահավանական թեկնածու մինչև կիրակի օրը նշվում էր ՔՊ անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, զբաղեցնելով առաջատար դիրքեր ապառիկ վարկավորման շուկայում, առաջարկում է հաճախորդներին Բանկի` ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ՝ վճարելով վերջիններիս համար հաջորդող ամիսների ընթացքում:
Իրատեսակա՞ն են Երևանի գործող հրապարակների վերափոխման ծրագրերը․ ՈՒՂԻՂ:
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «2020 թ. դեկտեմբերին թշնամուն հենց այնպես հանձնես Արցախի Դիզափայտը ու գերի թողնես 60 կամավորների, 2021 թ. հոկտեմբերին իբր 60 գերիներից 5-ին հետ բերելու դիմաց թշնամուն հանձնես Սյունիքի Փելասարը` էլ ավելի վտանգելով ու խոցելի դարձնելով Սյունիքի հարավային հատվածը և ամբողջովին կորցնելով Արցախի` ներկայումս օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում թշնամու շարժը և գործողությունները վերահսկելու հնարավորությունը։
Կորոնավիրուսի «դելտա» շտամի AY.4.2 նոր ենթատեսակով վարակման առաջին դեպքն են հայտնաբերել Իսրայելում, որն ամռան կեսերին հայտնվել էր Եվոպայի մի քանի երկրներում: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել է Իսրայելի I24 հեռուստաալիքը։
Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:
Հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:
Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 286 303-ի:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանության աղբյուրները փոխանցում են, որ հատկապես Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրությունները չեն կարողանում «մարսել» իշխանավորները ու, կարելի է ասել, տակտիկա են մշակում իրենց «թշնամի» ընդդիմությանը իրենց տեղը ցույց տալու համար:
ՀԾԿՀ նախագահը՝ ջրի ու գազի սակագների մասին. ՈւՂԻՂ:
ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից: Հաստատված նոր տեղեկություններով՝ «Գազել»-ի կողաշրջման հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 13 տուժած
Հոկտեմբերի 19-ին կատարվել է 211 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են:
Թալիշի «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը»:
Համայնքների խոշորացման ծրագիրը նախընտրական նոր կրքեր է բորբոքում մեր երկրում: Օրեր առաջ իշխող «ՔՊ»-ն պարտություններ կրեց Գորիսում, Մեղրիում եւ Գյումրիում ու ի ցույց դրեց այն, որ կուսակցության ներսում, առանց Նիկոլ Փաշինյանի, թեկուզ եւ թեթեւ հարցեր լուծելու, կազմակերպելու ունակ մարդ չկա:
Հոկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում: Այդ մասին հայտնել է TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։
Հոկտեմբերի 20-ին ավտոբուս Է պայթել երկու ականից, որոնք Դամասկոսում տեղադրված են եղել նախագահական կամրջի մոտ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈւՂԻՂ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հայաստանի ներկայացուցիչը կլինի Կոնֆերենցիաների լիգայի խաղերից մեկի պատվիրակ:
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ -ը և Փարիզ-2024-ի կազմկոմիտեն որոշել են կրճատել Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը: