25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն
Հոկտեմբերի 18-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Ներքին Գետաշեն գյուղում գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին «ՎԱԶ-2172» մակնիշի կասկածելի մեքենա։ Մոտեցել էին։ 25-ամյա վարորդը, որ Ծակքար գյուղի բնակիչ է, ոստիկաններին տեսնելով՝ պատուհանից փաթեթ էր նետել, ինչը չէր վրիպել ոստիկանների աչքից։
Նշված դեղնականաչավուն զանգվածից բացի, մեքենայի զննությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփով նմանատիպ բուսական զանգված և պլաստմասսե տարա՝ հարմարեցված ծխելու միջոցով թմրանյութ օգտագործելու համար:
Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, թմրամիջոցը պատրաստել է Ծակքար գյուղում քաղած վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։