9 հետաքրքիր փաստեր Մարտին Սկորսեզեի մասին
Ծնված լինելով Նյու Յորքի ամենաավազակային շրջանում՝ Քուինսում, Մարտին Սկորսեզեն, թվում է, ամբողջ կյանքում յուրաքանչյուր իր ֆիլմով փորձում է հասկանալ դաժանության բնությունը: Իսկ մենք փորձում ենք ավելի լավ հասկանալ Սկորսեզեին, դրա համար հավաքել ենք մի քանի փաստեր նրա երկար ռեժիսորական կենսագրությունից, որոնք ցուցադրում են, թե ինչից է բաղկացած հանճարեղ ռեժիսորը:
1. Ընտանիքը
Սկորսեզեն սիրել է կինոն ասթմայի շնորհիվ, որը խանգարում էր նրան խաղալ այլ երեխաների հետ: Դրա համար, որպեսզի երեխան չձանձրանա, ծնողները նրան կինո էին տանում: Իսկ հետո Մարտինը նրանց կինո տարավ: Սկորսեզեի հայրն ու մայրը փոքրիկ դերեր են խաղացել «Կատաղած ցլում», «Փառավոր տղաներում» և «Կազինոյում»:
2. Կրոն
Լինելով հավատավոր կաթոլիկ՝ դպրոցն ավարտելուց հետո Մարտինը ցանկանում էր հոգևորական դառնալ: Նա նույնիսկ ընդունվել է սեմինարիա և սովորել է այնտեղ մեկ տարի: Բայց ի վերջո նրան խնդրեցին հեռանալ այդտեղից: «Ես աղմկում էի աղոթքի ժամանակ, և նրանք որոշեցին, որ ես անուղղելի մեղավոր եմ»:
3. Թուլությունները
Մարտինը չի տարբերում աջն ու ձախը: «Երբ հրապարակում ես ասում եմ՝ «Ես ուզում եմ, որ այդ մարդն ավելի ձախ կանգնի», ես պետք է հպվեմ ասելիս, հակառակ դեպքում հաստատ կշփոթեմ»:
4. Կոկաին
70-ականներին Սկորսեզեն պրոբլեմներ ուներ՝ կապված թմրամիջոցների հետ: Օրինակ՝ երբ ձախողվեց «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմը, ռեժիսորը խրվեց ալկոհոլի և թմրամիջոցների մեջ: Մի անգամ, չգտնելով թմրանյութ Կաննում, Սկորսեզեն սեփական ինքնաթիռով թռավ Փարիզ՝ հերթական չափաբաժնի ետևից: Թմրանյութերից մի քանի տարի անց նրան փրկեց Ռոբերտ Դե Նիրոն՝ բռնի ուղարկելով նրան վերականգնողական կլինիկա:
5. Զայրույթ
«Ես զայրանում եմ ոչ միայն ինչ-որ մարդկանց կամ համակարգի վրա: Ես զայրանում եմ նաև ինքս ինձ վրա: Եվ այդպես՝ միշտ: Այս կամ այն պատճառով ես միշտ վատ տրամադրություն ունեմ և ոչինչ չեմ կարող անել: Աշխատանքի մեջ միշտ զայրույթի ինչ-որ քանակություն է անցնում: Հնարավոր է՝ տարիքի հետ այն մի փոքր քչանում է: Բայց, միևնույն է, բավարար է: Դրա համար իմ ֆիլմերում միշտ շատ հումոր կա: Ստիպված, որովհետև շուրջն ամեն ինչ աբսուրդային է: Ես ինքս աբսուրդային մարդ եմ»:
6. Բազմակողմանիություն
Երբեմն նա իրեն թույլ է տալիս լինել դերասան: Օրինակ՝ նա խաղացել է վան Գոգի դերը «Ակիրա Կուրոսավայի երազները» ֆիլմում, իսկ 1986 թվականին խաղացել է «Լա Սկալա» և «Մետրոպոլիտեն» թատրոնների լեգենդար մենեջեր Գատտի Կասուազի դերը խորհրդային «Աննա Պավլովա» ֆիլմում:
7. Ֆոբիա
Սկորսեզեն բավականին հետաքրքիր ֆոբիա ունի: Նա վախենում է 11 թվից: Նա խուսափում է 15 թվի հետ կապված յուրաքանչյուր բանից՝ հյուրանոցի հարկից, համարից, ամսաթվից և այլն: Սակայն տարիքի հետ նա սկսել է համակերպվել դրա հետ:
8. Երազանքները
Երբ Մարտինը 11 տարեկան էր, երազում էր ֆիլմ նկարահանել Հին Հռոմի մասին: Գլխավոր դերերի համար տղան պլանավորում էր հրավիրել այն ժամանակվա ամերիկյան կինոյի աստղերին՝ Մարլոն Բրանդոյին, Ալեք Գիմեսին, Ռիչարդ Բերտոնին և այլոց: Վեց տարի անց, երբ նա արդեն 17 տարեկան էր, նկարահանեց «Վեզուվ 6-րդ» կարճամետրաժ ֆիլմը: Իհարկե, դերասանները նրանք չէին, որոնք պլանավորվել էին:
9. Սերը արվեստի նկատմամբ
Մարտին Սկորսեզեն չի դիտում ժամանակակից ֆիլմեր, քանի որ դրանք համարում է ոչ թե արվեստ, այլ կոմերցիոն արտադրանք: «Ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխվում է, և այն, ինչ կարևոր էր առաջ, հիմա ոչ մի նշանակություն չունի: Կան շատ հին ֆիլմեր, որոնք ես սիրում եմ: Բայց վերջին 2-3 տարիներին ես պրակտիկորեն ոչինչ չեմ նայում: Արվեստը հիմա այդքան էլ կարևոր չէ մարդկանց համար»: Ըստ նրա կարծիքի, միակները, ովքեր այսօր իսկական կինո են անում, Ուես Անդերսոնն է, Ռիչարդ Լինկլեյտերը, Դևիդ Ֆինչերը, Ալեքսանդր Պեյնը, Քոեն եղբայրները, Չեյմս Գրեյը, Փոլ-Թոմաս Անդերսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը