Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի ղեկավարը գնահատել է միգրանտների հետ կապված իրադրությունը Բելառուսի սահմանին

Եվրամիությունում այն կարծիքին են, որ Բելառուսի հետ սահմանին տեղի է ունենում «հիբրիդային գրոհ»: Այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավորներին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Խոսքը Բելառուսի կողմից հիբրիդային գրոհի մասին է, մենք կշարունակենք համերաշխություն դրսեւորել սահմանամերձ պետությունների հետ: Մարդիկ չպետք է խաղազինվոր լինեն քաղաքականության մեջ, ինչպես դա տեղի է ունենում Բելառուսի հետ սահմանին»,-ասել է նա: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաեւ կոչ է արել՝ արագացնել Եվրամիությունում միգրացիայի մասին պակտի ընդունումը, որի առաջարկությամբ ավելի վաղ հանդես է եկել Եվրահանձնաժողովը:

«Անհրաժեշտ է արագացնել աշխատանքը ԵՄ-ի միգրացիոն պակտի մշակման ուղղությամբ: Անհրաժեշտ է կարգավորել միգրացիոն գործընթացները: Հարցը շատ հակասական է, բայց փոխզիջումը հնարավոր է»,-նշել է ԵՀ-ի ղեկավարը: Նա հավելել է, որ «եվրոպացիները հանդես են գալիս անօրինական միգրացիայի դեմ, բայց շատերը կարծում են, որ միգրացիան խթանում է տնտեսական աճը: Նաեւ ԵՄ-ն չի կարող հրաժարվել իր հումանիտար պարտավորություններից»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս