։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները չճանաչելու հանգամանքին։
ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Թերեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 30 տարեկան է։ Այս մեկ շնչով ասված նախադասությունը, ինչ-խոսք, մեկ շնչով չի ստեղծվել, քանզի վերջին 30 տարին հայ պետականության համար լուրջ գողգոթա էր։ «Անկախություն» ասելով՝ զուգահեռ պատկերացնում ենք մաքառում, պայքար, նվիրում, ակնածանք, բայց․․․․
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Այսօր նորանկախ Հայաստանի անկախության 30 ամյակն է։ Ես չեմ կարող շնորհավորել մեզ, որովհետև մենք չունենք այն անկախությունը, որը մենք ժառանգել էինք:
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։
Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:
Ռուս-հայկական դաշինքը, որը հիմնված է պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների ընդհանուր շահերի վրա, այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում մեր երկրների հաջող զարգացման գրավականն է:
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ է շնորհել:
Վստահ եմ, որ նոր գումարման Պետական Դուման շարունակելու է նպաստել ռուս և հայ ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը և խորացմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանն ու երկարատև խաղաղության հաստատմանը:
Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սմբատ Վոլոդյայի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան ՀՀ անկախության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնումէ Արցախի նախագահի աշխատակազմը:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Ես ինձ արդեն տեսել էի մեռած, ու մեռնելուց հետո սրանց հարցաքննությունն ի՞նչ է։ Այդ աղջիկն ինքն էլ չգիտի, որ իմ կյանքը փրկել է։ Իմ պատկերացմամբ՝ ինքն ինձ այնքան էր սիրում, որ պետք է տառապեր, դրա համար ես պետք է չմեռնեի։ Այդպես դիմացա։ Այն ժամանակ դեռ քրիստոնյա չէի, չգիտեի, որ ինքնասպանությունն անթույլատրելի է։ Հենց ԿԳԲ-ում դժվարության մեջ էի հայտնվում, մտածում էի ինքնասպանություն գործելու մասին։ Պատահում է, չէ՞, որ դեպրեսիան քեզ խեղդում է, բայց գործը դրան չհասավ։ Հետո դարձա հավատացյալ ու հասկացա, որ ոչ թե պետք է կյանքդ ընդհատես, այլ հավատաս Աստծուն, գնաս մինչև վերջ։ Փոխվեց տարբերակը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան, Անկախության 30-ամյակի առթիվ, ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ:
168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն է ժամանել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր թիկնապահների ուղեկցությամբ:
Այսօր Եռաբլուր էր արցելել նաև ԵԿՄ-ն՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահն ասաց, որ անկախությունն այն արժեքն է, որի մասին շատ ազգեր են երազում:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:
«Առաջինը ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր պետության անկախության 30-ամյակի կապակցությամբ և պատկերացնելով՝ ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը՝ Սպիտակի երկրաշարժից հետո, Արցախյան պատերազմները, վերջին մեր պատերազմը, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մեր պետությունը դուրս կգա այս իրավիճակից, և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որը պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը գրեթե ամբողջությամբ մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, իսկ այժմ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից։
Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ:
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն այցի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ցավոք, Անկախության 30-ամյակի օրը ավելի շատ խոսում ենք կորուստների, քան ձեռքբերումների մասին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ոչ մի կերպ չի շնորհավորվում… Պետություն չունենք։ Անկախություն չունենք։ Պատիվ չունենք։ Արցախ չունենք։ 5000 հոգի չունենք։ Գերիներին չունենք։ Դիակները չունենք»։
Մեր անկախ պետականության կերտման եւ կայացման գործում անժխտելի է Երկրապահի անցած փառավոր ուղին: Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ համախմբվեց երկրապահ հայ ժողովուրդը եւ մենք ազգովի կերտեցինք հաղթանակ, կամավորական ջոկատների հիմքի վրա կազմավորեցինք բանակ, ստեղծեցինք ազատ եւ անկախ հայրենիք: Մենք պարտավոր ենք միասնությամբ տեր կանգնել մեր ժողովրդի պատմությանը, մեր հաղթանակներին, նվաճումներին, ձեռքբերումներին, հաջողություններին, որպեսզի նորից չունենանք ցավալի կորուստներ, անկումներ: