Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ՀՀ պատվավոր կոչումների են արժանացել մի շարք գործիչներ

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ է շնորհել.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում՝

Էդվին Մուկուչի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ օպերատոր

Սլավիկ Գևորգի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Վան» ֆուտբոլային ակումբի զարգացման ծրագրի ղեկավար

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում՝

Վահան Ավետի ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Արմեն Ռաֆիկի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշա¬մարտի հավաքական թիմի մարզիչ

Էդգար Հրանտի ԵՆՈՔՅԱՆԻՆ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ

Խաչիկ Վոլոդյայի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ

Գայանե Անուշավանի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքական թիմի գլխավոր մարզիչ»:

Տեսանյութեր

Լրահոս