Բաժիններ՝

Ռուսաստանը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները չճանաչելու հանգամանքին Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ Կրեմլը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները և հույս ունի, որ թերակղզու նկատմամբ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը կփոխվի։

«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները և այդ մասին բացահայտ խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ։ Ղրիմի թեման այն թեման է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են։ Մենք ափսոսում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար, սակայն մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում Թուրքիան քաղաքական կամք կցուցաբերի և տուրք տալով ճշմարտությանն ու իրերի իրական իրավիճակին կփոխի այս դիրքորոշումը»,- նշել է պեսկովը։

Կրեմլի խոսնակը հավելել է նաև, որ չնայած էական հարցերի առկայությանը, որոնց շուրջ տարաձայնություններ կան, չպետք է դրանք խոչընդոտ հանդիսանան մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության ողջ շրջանակի զարգացման համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930