
Արայիկ Հարությունյանը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն է

168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն է ժամանել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր թիկնապահների ուղեկցությամբ:
Արայիկ Հարությունյանի այցից առաջ տարածքում նկատվել է վերջինիս նախկին խոսնակ, ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը՝ 2 հոգու ուղեկցությամբ:
Մեզ հետ զրույցում Վահրամ Պողոսյանն ասաց, որ այցի առնչությամբ կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: