
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ պարգևատրել է «Յունիքոմփ»-ի և «Անտարես»-ի տնօրեններին

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ վարչապետի միջնորդությամբ պարգեւատրվել են «Յունիքոմփ» ՓԲԸ-ի եւ «Անտարես» ՍՊԸ-ի տնօրենները.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Արմեն Սերյոժայի ԲԱԼԴՐՅԱՆԻՆ
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Երախտագիտության մեդալով՝
Արմեն Աքիլեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ «Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար»: