Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը մեծ ակնկալիքներ ունի աշխարհի առաջնությունից:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ավելի վաղ պլանավորված հանդիպումը չեղարկվել է միջոցառումների գրաֆիկների չհամընկնելու կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչը:
Ադրբեջանի Ղազախի շրջանի Խանլգար գյուղի բնակիչներից մեկը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է ականի պայթյունից: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է քրդական հարցին, որը վերջին օրերին թուրքական մեդիատիրույթի օրակարգում է:
Փոքրիկ դեղնակտուցների խնամքն ամբողջությամբ ավտոմատացված է։ Թռչնաֆաբրիկայի տեխնիկական սենյակներից հնարավոր է վերահսկել բոլոր 14 թռչնանոցների արտադրական գործընթացները։
2021թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ նոր ճանապարհին՝ դեպի Սիլիկյան թաղամաս ընթանալիս, 42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել, ինչի արդյունքում մահացել է:
Թուրքիան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ նոր գազային պայմանագրեր է քննարկում: Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Gastech համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ու լիազոր ներկայացուցիչ։ Հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվական հարթակում:
Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ քիչ առաջ «Ադեկվատ միաբանության» հիմնադիր Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել ոստիկանություն։
Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ներքին գործերի մարմինների մասնակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
Նա նաեւ նշել է միջուկային գործարքի եւ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետ լինելը, հավելելով, որ Իրանի հետ Արեւմուտքի դիմակայությունը վերացել է, եւ այժմ ԳՀՀԾ-ի բոլոր կողմերը պետք է վերադառնան գործարքի կատարմանը: Իրանն արդեն 40 տարի գտնվում է ԱՄՆ-ի առեւտրա-տնտեսական պատժամիջոցների ներքո:
Ավետյանի խոսքով՝ եթե այս ամենի մեջ քաղաքական նպատակներ չեն, ապա պետք է հանրությունը տեղեկանա, որ Գեղամասար համայնքը կարող է խնդիրների առաջ կանգնել, քանի որ համայնքի 18 գյուղերն ունեն 80 կմ սահմանային հատված՝ իրենից բխող խնդիրներով:
Հակառակ պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների բողոքի բազմաթիվ միջոցառումների՝ սգացող երկրում փաշինյանական ձևակերպմամբ՝ «գունագեղ» միջոցառումն իրականություն դարձավ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:
Աշխարհի, այս մոլորակի վրա ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած իշխանություն կհասկանար, որ մեծ աղետից հետո մեծամասշտաբ տոնակատարության կազմակերպումը ճիշտ չէ: Վստահ եղեք, այդ նույն գիտակցումն ունի նաեւ Հայաստանում այսօր իշխող վարչախումբը: Անհնար էր, որ գոնե նրանց հովանավորներ-խորհրդատուները չգիտակցեին, որ հիմա շոուների ժամանակը չէ: Կարճ ասած՝ գիտակցում էին, բայց արեցին ճիշտ հակառակը:
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում իշխանությունը ցուցադրեց անկախության 30-ամյակին նվիրված մասշտաբային ու գունագեղ միջոցառումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռևս սեպտեմբերի 8-ին՝ կառավարության նիստի ժամանակ։
Ֆրանսիայի Բերժերակ քաղաքում (Դորդոնի շրջան) բացվեց հայ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում՝ Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման ենթարկվելու պատճառով:
Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով, Կրասնոդար- Երևան- Կրասնոդար և Սամարա-Երևան- Սամարա երթուղիներով:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության, զոհվածների ծնողների ակցիայի մասին. ՈւՂԻՂ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14.00-ին Մարզահամերգային համալիրում կհրավիրվի Դատավորների ընդհանուր ժողով։ Օրակարգում էթիկայի և կարգապահահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրությունն է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ԲԴԽ-ից։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին։
Սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը խնդրել է իրեն հնարավորություն տալ հանդես գալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Հայ Կաթողիկե եկեղեցու տասնյակ եպիսկոպոսներ աղոթել են Սուրբ Հոգու համար, երբ հանդիպել են Հռոմում՝ եկեղեցու պատրիարք ընտրելու երկրորդ փորձի ժամանկ։
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Թեստավորում կամ պատվաստում. Հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվում հանրապետությունում․ ՈՒՂԻՂ։