«Լսի՛ր այ կապիտուլյանտ, այս հարցերիս պատասխանի ու ոչ թե ԱԺ ամբիոնից «լոլոներ» բարձրաձայնի»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լսի՛ր այ կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանից մեջբերումներ անելուց առաջ կարող ես վերհիշել քո «կառուցողական» գործընկեր Ալիեւի խոսքերը՝ «փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նույն «կիրթ» գործընկերդ էր ասում, որ Քարվաճառն ու Լաչինը մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ վերջնական հանրաքվե տեղի չունենար։

Ու վերջապես. դու ես ասել՝ ինչ պետք է՝ դա էլ կբանակցեմ։
Դու ես ասել՝ Ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական է տրամադրված։

Այդ որտե՞ղ է երեւացել նրա կառուցողականությունը։

Պատասխանդ չլսեցի։

Հոկտեմբերի 12-ին ես եմ քեզ ասել՝ դիմի ՌԴ նախագահին, որ պատերազմը դադարեցվի։

Դու հոկտեմբերի 19-ի առաջարկից հրաժարվել ես ու ավելի աղետալի պայմաններով նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ես ստորագրել։
Ինչո՞ւ։

Այս հարցերիս պատասխանի ու ոչ թե ԱԺ ամբիոնից «լոլոներ» բարձրաձայնի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031