«Ցավոտ լուծումները մեկնարկել են, ուղեկցվող շեղող շոուները նույնպես: Խաղաղության պայմանագիր ամեն գնով, թեկուզ Հայաստանի գոյության գնով»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գանք հերթով.
Երկու օր է, ինչ ԱԺ-ում նախապես պլանավորված, Փաշինյանի Start հրահանգով, ինքնամոռաց գոռգոռացող և հարձակման նետվող իշխանական նյարդագրգիռ երիտ-մանդատավորները փորձում են կոտրել ընդիմադիր խմբակցության պատգամավորներին, որովհետև նրանք անում են այն, ինչ իրենց պատվիրակել են անել իրենց ընտրողները: Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ կամ նա իրենց, կամ նրանք իրեն: Այս պրոցեսին մասնակցում է ՊՊԾ-ն, որը նախապես վարժեցված տակտիկայի համաձայն միջամտում է այն պահին, երբ գրգռված երիտ-մանդատավորները կհասցնեն հարայ հորոցով մի երկու ճանկռտոց հասցնել ընդիմախոսներին: Հետո ՊՊԾ -ն շարվում է որպես պատնեշ և սկսվում է ջղաձիգ գոռգոռոցների և պատանեկան ժամանակ իրենց տան բալկոնից դիտած, բայց երբեք կռվի մեջ չեղած նախկին պատանյակների չիրականացած երազանքի իրագործումը, այն է՝ ուժեղ տղու դեր խաղալը:

Հաջորդիվ երիտ-մանդատավորները հետ են քաշվում և առաջ են գալիս իբր ծանր քաշային մանդատավորները, որոնք սկսում են դաս տալով, հոխորտալով, խրատ տալ, թե բա «սա ազգային ժողով է, ինչպես կարելի է» և այլն:

Հաջորդիվ սկսվում է կրիզիսի ստեղծման մյուս սերիան, երբ ինչ որ պահի մեկը մյուսի խոսքը ճիշտ պահին օգտագործելով և ռեպլիկ թողնելով գործի է դնում պատժիչ օպերացիայի սցենարը՝ երիտ-մանդատավորներով, ճղճղված և ճղճղան աներձագով, «փոշտի թանաքամանի» չափ օգտագործված այլ երիտ-մանդատավորներով, դիմացն ու հետևը չտարբերող նորահայտ «գութաններով» , որոնց

ՕԳԳ-ին հեռվից հետևում է նրանց ալֆան և օմեգան: Կոտրել ընդիմադիրներին բնականաբար չի հաջողվում, ճանկռտել հաջողվում է, բայց ռուսը կասեր <до свадьбы заживет > դա էլ հեչ:
Հետո բեմ է բարձրանում «պետության ինստիտուցիոնալ հիշողությունը կրող» օլիգոֆրեն ծանրագույն քաշայինները և սկսում պատմել, թե ինչ լիքն են Երևանի կենտրոնի սրճարաններն ու ռեստորանները, այդ կերպ ցույց տալով, որ ամեն բան նորմալ է տնտեսության հետ: Հաջորդիվ պատմում և դժգոհում են, որ նախկինները այնքան վատն էին ու նախկին, որ իրենց պես մեգա քաղաքական գործիչներին տեղյակ չէին պահում իրենց քաղաքական քայլերի հաջորդականության մասին: Այդ մեգա քաղաքական մտքերը ձևակերպվում են как минимум երկրի 90-ականների քաղաքական իրավիճակի նկարագրության անոտացիաներից կամ լավագույն դեպքում 2000-կանների իրենց քաղաքական «ճկուն» կենսագրության հակիրճ ներկայացումից:

Արդյունքում օրվա շոուները ավարտվեցին, նորությունները նույնպես, մեդիա պրոդուկտ սպառողները ստացան իրենց բաժին և ճաշակին համապատասխան ինֆո-պրոդուկտը, բոլորը կուշտ են և երջանիկ:

Երեկոյան ուշ սկսվեց իրական քաղաքականության արդունքը, կամ այն, ինչը փորձվում էր և առաջիկայում փորձվելու է քողարկել ճղճղան և ճղճղված աներձագների, փոշտի թանաքաման հիշեցնող երիտ-մանդատավորների շոուների միջոցով , իսկ սկսվեց այն, որ ադրբեջանական զինված ուժերը փակել են կամ ավելի ճիշտ տեր են կանգնել իրենց հանձնված կամ նվիրված Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհի կամ Հայաստան-Իրան-Պարսից ծոց ճանապարհի իրենց հատվածին»:

Հ.Գ. Ցավոտ լուծումները մեկնարկել են, ուղեկցվող շեղող շոուները նույնպես: Խաղաղության պայմանագիր ամեն գնով, թեկուզ Հայաստանի գոյության գնով: Վարագույր, երկաթյա վարագույր…

Տեսանյութեր

Լրահոս