Բաժիններ՝

Վաշինգտոնի նահանգում 4 մարդ է զոհվել հրաձգության և հրկիզումների հետևանքով

Առնվազն չորս մարդ է զոհվել եւ մեկը վիրավորվել Բենթոնի օկրուգում (Վաշինգտոնի նահանգ) հրաձգության եւ հրկիզումների հետ կապված մի շարք միջադեպերի հետեւանքով: Օգոստոսի 25-ին այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքը՝ վկայակոչելով իշխանություններին:

Հրաձգության եւ հրկիզումների մասին առաջին հաղորդումներն ստացվել են օգոստոսի 25-ի առավոտյան Ֆինլի բնակավայրից: Երբ ոստիկանությունը ժամանել է պատահարի վայր, ապա հայտնաբերել է հրազենային վերքով տամարդու եւ երկու այրվող տուն: Տուժածին ուղարկել են հիվանդանոց: Քննիչները զոհերից մեկի մարմինը հայտնաբերել են այրված տանը:

Ըստ ոստիկանության հայտարարության՝ Ֆինլիում հրկիզումների մեջ կասկածվող անձն այնուհետեւ հրկզումներ է սարքել Բենթոնի օկրուգի այլ շրջաններում: Մասնավորապես, Քենեւիկ քաղաքում գտել են եւս երկու մարդու մարմին: Դրանից հետո իրավապահ մամինները պարզել են հարձակվողի ավտոմոբիլի գտնվելու վայրը: Մոտենալով փոխադրամիջոցին՝ ոստիկանությունը լսել է կրակոցներ եւ կրակ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ: Անհայտ անձին սալոնում գտել են առանց կենդանության նշանների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս