Թալիբները կարծում են, որ Արեւմուտքն Աֆղանստանից տանում է երկրի արժեքավոր մարդկանց
Արեւմտյան երկրները Քաբուլից տանում են այն մարդկանց, ովքեր կարող էին օգուտ բերել Աֆղանստանին: Այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդն օգոստոսի 24-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում:
Ինչպես օգոստոսի 25-ին ավելի վաղ հայտնել են Սպիտակ տանը, ամբողջությամբ վերցված օգոստոսի 14-ից ԱՄՆ-ն Աֆղանստանից տարհանել է ավելի քան 82.000 մարդ, նրանցից սոսկ 4500–ն են ամերիկացիներ եւ նրանց ընտանիքների անդամներ:
«Նրանք (Արեւմուտքի երկրները) չպետք է միջամտեն մեր երկրի գործերին եւ տանեն մարդկային ռեսուրսները՝ բժիշկների, պրոֆեսորների եւ այլ մարդկանց, ովքեր մեզ հարկավոր են այստեղ: Ամերիկայում նրանք կարող են դառնալ խոհարարներ կամ աման լվացողներ: Դա անմարդկային է»,- ասել է նա եւ հավելել, որ բոլորն, ովքեր օրնինական փաստաթղթեր ունեն երկրից հեռանալու համար, կարող են առանց դիմադրության անցնել մայրաքաղաքի օդանավակայան:
Թալիբների ներկայացուցիչը նաեւ ժխտել է այն հայտարարությունները, թե շարժման զինյալներն զբաղվում են նրանց հետապնդմամբ, ովքեր դիմակայել են իրենց, եւ ցանկանում են խիստ կանոններ սահմանել կանանց նկատմամբ:
«Մենք ցանկանում եք ապագա կառուցել եւ մոռանալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել անցյալում»,- հայտարարել է Մուջահիդը:
Ներկայումս Աֆղանստանից մեկնել են փորձում հազարավոր մարդիկ:
Թռիչքա-վայրէջքային գոտում ամբոխը ցրելու համար զինվորականներն, այդ թվում ամերիկացի զինվորականներն ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ եւ կրակել օդ: Մարդիկ կառչում էին ինքնաթիռների շասիներին եւ ֆյուզելաժներին երկրից հեռանալու համար: Վերջին տվյալների համաձայն՝ այդ միջադեպերի հետեւանքով շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 20 մարդ:
Օգոստոսի 23-ին օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների եւ անհայտ անձանց միջեւ ծայր առած փոխհրաձգության զոհ է դարձել մի աֆղան ուժային:
Օդանավակայանում ստեղծված իրադրության համար պատասխանատվությունն արմատականները բարդել են Միացյալ Նահանգների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: