Բաժիններ՝

Էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են. ՊԵԿ-ի պարզաբանումը

Վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու, ինչպես նաև այն սպասարկելու հնարավորությունները սահմանափակվել են համակարգի դանդաղ աշխատելու հետևանքով:

«Խնդիրը պայմանավորված է առկա սերվերային հզորություններով, որոնք տարիներ շարունակ թվային ծառայությունների մատուցման, դրանք հարստացնելու և ընդլայնելու արդյունքում չեն թարմացվել։ Համակարգում ներկայումս ընդգրկված տեղեկատվությունն ահռելի չափերի է հասնում, մեծացել է հիշողության ծավալը, արդյունքում՝ ի հայտ են եկել խնդիրներ։

ՊԵԿ-ը հայտնում է, որ սերվերային համակարգը հզորացնելու ուղղությամբ կազմակերպվել է մրցութային գործընթաց, և արդյունքներն ամփոփվում են։ Կառավարության կողմից նախատեսվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նոր սերվերներ ձեռք բերելու համար։

Այս պահին կոմիտեի մասնագետներն անում են ամեն ինչ առկա կարողությունների սահմաններում համակարգը հնարավորինս անխափան պահելու ուղղությամբ։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031