
Հայաստանի հարկատուների հաշվին գոյացող պետբյուջեից ավելի քան 1 մլրդ դրամի ծախսը ծախսվում է օտարերկրյա քաղաքացիների վրա

Վերջին շրջանում չեն դադարում քննարկումները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար ձեռքբերված պատվաստանյութերի քանակի, դրանց կիրառման շրջանակի և դրանց վրա ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ։
Ներկայացնում ենք ՀՀ Առողջապահության նախարարության պատասխանը և ՀՀԿ Հանրային Ընդունարանի կողմից փաստերի համադրությամբ կատարված եզրահանգումները։
Այսպես, ՀՀ ներկրվել է 294.460 դեղաչափ պատվաստանյութ։ Դրանցից միայն երկուսի ձեռքբերման վրա պետական բյուջեից ծախսվել է մոտ 1 մլրդ դրամ։ Համապատասխանաբար, 297,4 մլն դրամ Աստրազենեկա և 684,4 մլն դրամ Սպուտնիկ ՎԻ։
Երկրում տիրող իրավիճակից ակնհայտ է դառնում, որ պատվաստանյութերից օգտվում են մեծ քանակությամբ օտարերկրյա քաղաքացիներ, որոնք պատվաստվում են ՀՀ ռեզիդենտների հետ հավասար հիմունքներով։
Ըստ էության Հայաստանի հարկատուների հաշվին գոյացող պետական բյուջեից ավելի քան 1 մլդ դրամի ծախսը առանց բավարար հիմնավորումների և լրացուցիչ ընթացակարգերի ներդրմամբ ծախսվում է օտարերկրյա քաղաքացիների վրա։
Կից ներկայացնում ենք հարցման պատասխանը։