Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 13-18-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 13-ին, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում, 14-15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 16-18-ին՝ ցերեկը աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.10C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.90C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.80C