Բաժիններ՝

Արգելոց-թանգարանների տարածքում մասնագիտացված ֆոտոխցիկների միջոցով լուսանկարահանումների, ֆոտոսեսիաների իրականացման արժեքը բարձրացել է

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը հիմք ընդունելով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի 2021 թ․ հունիսի 11-ի N 613-Ա հրամանը՝  ծանուցել է, որ արգելոց-թանգարանների տարածքում մասնագիտացված ֆոտոխցիկների միջոցով լուսանկարահանումների, ֆոտոսեսիաների իրականացման արժեքը 5000 դրամ է (5 րոպե)։

ՊՈԱԿ-ն այս տեղեկույթը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով նաև «Canon» ֆոտոխցիկի լուսանկար։ Շատերը հարց են բարձրացրել, թե «Canon», «Nikon» և այլ ապրանքանիշի ֆոտոխցիկների մեջ կան սիրողական, կիսապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ սերիայի խցիկներ։ Ըստ այդմ, թանգարանի աշխատակիցը ինչպե՞ս է կողմնորոշվելու գանձե՞լ 5000 դրամ, թե՞ ոչ, կամ, օրինակ, կիսապրոֆեսիոնալ ֆոտոխցիկի դեպքում գանձել 2500 դրա՞մ, թե՞ ընդհանրապես չգանձել։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից փորձեցինք ճշտել, թե նախկինում որքա՞ն գումար է գանձվել, ու արդյո՞ք փոփոխություն կա նաև ոչ պրոֆեսիոնալ նկարահանում իրականացնելու դեպքում:

Մարքետինգի բաժնից փորձեցին պատասխանել ու որոշումը պարզաբանել.

«Ոչ պրոֆեսիոնակ լուսանկարահանումն արգելոցի տարածքում անվճար է, բայց մասնագիտացված  ֆոտոխցիկների միջոցով լուսանկարահանումները, որոնք հիմնականում հարսանիքների դեպքում են, հիմնականում լինում են Զվարթնոցում, Գառնիում: Միայն լուսանկարահանումն էր 3500 դրամ ու հիմա վիդեոն էլ է թույլատրվում ու դարձել է 5000 դրամ: Հենց սկսվում է բուն լուսանկարահանման աշխատանքը, նոր րոպեն հաշվում են: Իսկ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարահանումն անվճար է»,- նշեցին նրանք:

Իսկ առավել հստակ հիմնավորում ներկայացնելու համար խնդրեցին հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստի հասցեով, քանի որ այդպես էլ չկարողացան կապ ապահովել՝ մի քանի հարցի պատասխանելու համար: Հուսանք՝ ժողովից այդպես էլ դուրս չեկած փոխտնօրենը կամ տնօրենը գոնե ժամանակ կգտնեն ու կպատասխանեն, թե առանց այն էլ հատկապես հարսանեկան արարողությունների համար տարբեր ծառայությունների համար պահանջվող բարձր գումարին ինչո՞ւ է որոշվել ավելացնել ևս մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս