5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի են դարձնում

Ակնհայտ է, որ կան շատ հետազոտություններ առողջ սնունդի վերաբերյալ, և թե ինչպիսի վիտամիններ և միկրոէլեմենտներ պետք է ընդունեն երեխաները սնունդի միջոցով՝ աճող օրգանիզմի առողջության համար: Իսկ որ մթերքներն են նպաստում երեխաների մտավոր ընդունակությունների զարգացմանը:

Ահա 5 մթերքներ, որոնք կդարձնեն ձեր երեխաներին ավելի խելացի:

1. Հատապտուղներ

Յուրաքանչյուր ծնող գիտի, թե ինչքան դժվար է ստիպել երեխային ուտել այն, ինչ նա չի ուզում: Բարեբախտաբար, լավագույն մթերքներից մեկը, որը կարող է բարելավել երեխայի ուղեղի աշխատանքը, համեղ հատապտուղն է:

2. Խնձոր

Բոլորը գիտեն խնձորի դրական ազդեցության մասին, բայց բոլորը չէ, որ գիտեն, որ խնձորն օգտակար է՝ ինչպես Ձեր մարմնի, այնպես էլ՝ ուղեղի համար: Եվ ի՞նչն է խնձորին դարձնում այդքան յուրահատուկ: Պարզվում է, որ խնձորը կարող է մեզ պաշտպանել քիմիական նյութերից, որոնք կարող են վնաս հասցնել մեր ուղեղի բջիջներին:

3. Ձու

Հետազոտողները պարզել են, որ նախաճաշին կերած ձուն ապահովում է Օմեգա-3-ի անհրաժեշտ չափաբաժինը, որը պաշտպանում է մեր ուղեղը:

4. Միս

Հնդկահավի, ճագարի և հորթի անյուղ դիետիկ միսը սպիտակուցի, երկաթի, ցինկի, վիտամիններ B2-ի և B6-ի աղբյուր է: Ընդ որում, մսի մեջ երկաթը գտնվում է հեշտ յուրացվող վիճակում: Իսկ B խմբի վիտամինները հատկապես օգտակար են երեխաների ուղեղի համար:

5. Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադն արդեն լավ ծանոթ է նրանով, որ բարելավում է արյան շրջանառության մեր համակարգը, որն ուղեղին տալիս է արյան ճիշտ հոսք՝ ճիշտ և առողջ մտավոր ակտիվության համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս