«Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է». Արթուր Ղամբարյան

Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեի՝ ressentiment իմաստով)՝ ներդաշնակությանը, իսկ հավերժական ինտելեկտուալին հաղթեց ժամանակավոր էդվարդականությունը: Ընդ որում, կարևոր չէ, թե վերջին բառը ես ինչպես եմ հասկանում, կարևորն այն է, թե ընթերցողն այն ինչպես կհասկանա:

Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է:

Սիրելի երիտասարդներ, հիշեք, որ հայրենասիրության և մարդասիրության վրա հիմնված լուսավորությունը և ինտելեկտը ցանկացած ժամանակաշրջանի Մեծ հաղթանակների հավերժական սուբստանցիան է:

Այնպես, որ մշտապես ինքնակրթվեք, այնուհետև՝ համբերատար լուսավորեք ձեր կողքի խավարամիտ էդվարդականներին:

Իմ մագիստրանտներին ու ասպիրանտներին խորհուրդ եմ տալիս այս ամռանը կարդալ ռուսաստանում նոր հրատարակված Ռ. Դվորկինի «Իրավունքի կայսրությունը» հայտնի աշխատանքը»:

Տեսանյութեր

Լրահոս