
Գազարի մուրաբա

Բաղադրիչներ
1. Թարմ գազար – 1.5 կգ
2. Շաքարավազ – 1.5 կգ
3. Կիտրոն – 2 հատ
4. Կոճապղպեղ – 50 գ
5. Ջուր
Պատրաստման եղանակը
1. Գազարն առանց մաքրելու եփել 25-30 րոպե: Եփվելուց հետո մաքրել և խորանարդաձև կտրատել:
2. Մեկ կիտրոնի կեղևը բարակ շերտատել և եփել: Բավարար է 10-15 րոպեն: Կոճապղպեղը քերել մանր քերիչով:
3. Շաքարավազին ավելացնել կոճապղպեղը, կիտրոնի կեղևը և 100 մլ եռացրած ջուր: Տաքացնելով հալեցնել շաքարավազը:
4. Պատրաստի բաղադրիչները լցնել հաստ հատակով կաթսայի մեջ, վրան լցնել օշարակը, եփել մոտ մեկ ժամ, ժամանակ առ ժամանակ խառնել և հեռացնել փրփուրը: Պատրաստի մուրաբայի մեջ գազարը պետք է թափանցիկ դառնա: Լցնել մուրաբան բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը