Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում`
Հունիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.40C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.30C