ՀՀ իշխանությունները չեն սիրում Արցախի բարեկամներին և Ադրբեջանի հակառակորդներին

2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես համախմբել եմ իմ քաղաքական գործընկերներին հայանպաստ դիրքորոշման շուրջ:

2019-ին 30 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչների շարքում մասնակցել եմ «Արցախի ընկերներ» միջազգային ֆորումին՝ տարբեր միջազգային հարթակներում Արցախն առավել ճանաչելի դարձնելու նպատակով:

2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղ կատարած իմ այցի և իմ հայանպաստ դիրքորոշման պատճառով ես Ադրբեջանում հայտարարվել եմ պերսոնա նոն-գրատա: 2016-ին ես և ընկերներս կազմակերպել ենք մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին, ինչի մասին տեղեկությունը, ի դեպ, Երևանի ներկայիս քաղաքապետը 2018-ի ընտրությունների ժամանակ ուրախությամբ տարածել էր իր ֆեյսբուքյան էջում` ներկայացնելով՝ որպես իր գործունեության արդյունք:

Իմ անձնական համոզմունքը մնում է անփոփոխ. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է մեկուսացված լինի և կախված լինի քաղաքականությունից, և իմ գործողություններով փորձում եմ այդ նպատակը զարգացնել ինձ հասանելի բոլոր հարթություններում՝ քաղաքականության և բիզնեսի ոլորտներում, և դրա համար փորձում եմ օգտագործել ժողովրդական դիվանագիտության լայն հնարավորությունները:

2019-ին, ընկերներիս պնդմամբ, ես որոշեցի ներդրումներ կատարել Հայաստանում և ձեռք բերեցի հողամասի վարձակալության պայմանագիր ընտանեկան հանգստի գոտի ստեղծելու համար: Այս տարածքի նախկին սեփականատերը բարելավեց լանդշաֆտը և այն սկսեց կառուցել հին Ձորագյուղի ոգով (այստեղ է տեղակայված տարածքը), բայց շինարարությունն ավարտին չհասավ:

Եղան շեղումներ նախնական շինարարական էսքիզից, և 2020թ. փետրվարի 21-ին ես հաստատման ներկայացրեցի հատակագիծ՝ նախագծում կատարված փոփոխությունների հիման վրա։ Բայց 2020-ի մարտի 13-ին այն մերժվեց` նախնական հաստատված նախագծից շեղվելու պատճառով: Այս մերժումից հետո՝ 2020-ի հունիսին, ես դիմեցի ՀՀ վարչապետին՝ խնդրելով օգնել նրան գտնել ողջամիտ և կառուցողական փոխզիջում, որը թույլ կտա ավարտել ներդրումային նախագիծը, բայց վարչապետի վարչակազմը ևս մերժեց այն:

Եվ հիմա, մի քանի օր առաջ տեղեկացա, որ Երևանի քաղաքապետն իմ կողմից վարձակալած տարածքի գոտում հաստատել է շենքի փոփոխված շինարարական էսքիզ։

Եթե Ադրբեջանում իմ նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերվեր, ես կհասկանայի՝ ելնելով իմ գործունեությունից, բայց Հայաստանի իշխանությունների կողմից իմ նկատմամբ նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես չեն սիրում Արցախի բարեկամներին և Ադրբեջանի հակառակորդներին, ինչպես իրենք՝ Ադրբեջանի իշխանությունները: Ես ոչ մի կերպ չէի սպասում, որ իմ բարեսիրտ քայլը, այն է՝ բարեկամական երկրում ներդրում կատարելը, կստանա նման պատասխան:

Սերգեյ Պոտապկին

Սոցիալ-դեմոկրատական «Համաձայնություն» կուսակցության խորհրդի անդամ, 11-րդ և 12-րդ գումարումների Լատվիայի Սեյմի պատգամավոր, խորհրդարանական խմբակցության փոխնախագահ, արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի քարտուղար, Լատվիա-Հայաստան խմբի Միջխորհրդարանական համագործակցության նախագահ

Տեսանյութեր

Լրահոս