Բաժիններ՝

Իսրայելի զինուժը հայտնել է Իրանի սպանված հոգևոր առաջնորդի օդանավը ոչնչացնելու մասին

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ մարտի 16-ին ոչնչացրել են Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին սպասարկող ինքնաթիռը։ Ինչպես հաղորդում է.Al Jazeera-ն, այս մասին նշվում է Telegram-ում իսրայելական զինուժի հայտարարության մեջ։

Մասնավորապես նշվում է, որ «ճշգրիտ հարվածի» արդյունքում ոչնչացվել է մայրաքաղաք Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում գտնվող Խամենեիի օդանավը։ Իսրայելական կողմի տվյալներով՝ ինքնաթիռից օգտվել են ինչպես Ալի Խամենեին, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Իսրայելական կողմից հայտնել են, որ օդանավի ոչնչացումը խաթարում է Իրանի ռեժիմի ղեկավարության՝ գործողությունները համակարգելու հնարավորությունները։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին Իսրայելի և ԱՄՆ-ին զինված ուժերի հարձակման հետևանքով։ Այս պաշտոնում նրան փոխարինել է որդին՝ Մոջթաբա Խամենեին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս