Բաժիններ՝

Հայաստանում 3 օր հրաշալի գարնանային եղանակ կլինի. Գագիկ Սուրենյան

Մարտի 17-19-ը Հայաստանի ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, կլինեն հրաշալի գարնանային օրեր, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկվանից աստիճանաբար կսկսի բարձրանալ 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով` Միջերկրական ծովից ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով վերջին 2 օրերին Ամբերդի հատվածում թափվել են ամսական նորմայի կրկնապատիկի չափ տեղումներ` 107 մմ, իսկ Երևանում` մարտ ամսվա նորմայի մոտ եռապատիկը, որը շատ մեծ քանակ է։

Մարտի 19–ի ուշ երեկոյան ժամերին և մարտի 20–ին Հայաստան կներթափանցի հերթական ցիկլոնը Միջերկրական ծովի շրջաններից։

Մարտի 19–ի ուշ երեկոյան և մարտի 20–ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կվերսկսվեն, լեռնային շրջաններում կրկին ձյուն կգա, իսկ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է անձրև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս