Բաժիններ՝

Թեհրանի նահանգում ամերիկա-իսրայելական հարվածներից շարքից դուրս է եկել շտապօգնության առնվազն 22 կայան

Իրանի Թեհրան նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով շարքից դուրս է եկել շտապօգնության առնվազն 22 կայան։

Ինչպես հաղորդում է իրանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Թեհրանի նահանգի շտապօգնության բաժանի ղեկավար Մոհամմադ Էսմայիլ Թավաքոլին։

Ոչնչացվել է շտապօգնության 21 մեքենա։

Թավաքոլին հավելել է, որ Թեհրանի նահանգում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է շտապօգնության մեկ աշխատակից, 51-ը վիրավորվել են։

Նա տեղեկացրել է նաև, որ պատերազմի սկզբից ի վեր նահանգում զոհվել է 503 մարդ, վիրավորվել՝ շուրջ 5700-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031