Բաժիններ՝

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ նոր ցամաքային գործողություն սկսելու մասին

Իսրայելական զորքերը նոր ցամաքային գործողություն են սկսում Լիբանանի տարածքում արմատական «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին մարտի 16-ին X սոցիալական ցանցում հայտարարել են Իսրայելի պաշտպանության ուժերը։

«Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են սահմանափակ և թիրախային ցամաքային գործողություններ հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հիմնական հենակետերի դեմ՝ ուղղված առաջնային պաշտպանական գոտու ամրապնդմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելական կողմից հայտնել են, որ «գործողությունը առաջնային պաշտպանական դիրքը ամրապնդելու պաշտպանական ջանքերի մի մասն է», որի շրջանակում նախատեսվում է «վերացնել ահաբեկիչներին»՝ հյուսիսային Իսրայելի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ շերտ ստեղծելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031