Բաժիններ՝

Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին. Չինաստանի ԱԳՆ

Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է ապրանքների և էներգակիրների տեղափոխման համար միջազգային առևտրային ուղիներին։ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Իրանի շուրջ սրված հակամարտության ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկ բնական գազի մատակարարման հիմնական երթուղին, գրեթե դադարել է։ Ապահովագրական ընկերությունները սկսել են բարձրացնել վճարները և վերանայել ապահովագրավճարները անվտանգության սպառնալիքների աճի պատճառով։

«Հորմուզի նեղուցում և շրջակա ջրերում լարվածությունը ազդել է ապրանքների և էներգակիրների տեղափոխման միջազգային առևտրային ուղիների վրա, ինչպես նաև խաթարել է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում», – նշել է Լին Ցզյանը։

Չինաստանը կրկին կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել լարվածության հետագա սրումից և կանխել տարածաշրջանային անկայունության հետագա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսական զարգացման վրա։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր Թրամփի վարչակազմի կողմից այս շաբաթ Հորմուզի նեղուցով անցնող նավերը ուղեկցելու կոալիցիա ստեղծելու մասին ծրագրերի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031