«Գյուղացին ուզում է իր արտադրածը վաճառել. պետությունը չի օգնում». Թագուհի Թովմասյան
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում կկառուցվի մարզադաշտ, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաևը:
Սահմանամերձ շրջանների սոցիակալան աջակցությանը միտված նախագիծն իշխանությունը մերժեց
Բաբաջանյանը դժգոհում է՝ ռուսական կողմը պարտավորությունը չի կատարում, ԱԺ նախագահը կոչ է անում լավատեսություն պահպանել
Ադրբեջանին է անցնելու Երևանը Վայոց Ձորին, Սյունիքին և այնուհետ Իրանին կապող միջպետական նշանակության ճանապարհի կարևորագույն մի հատված և կրկին՝ «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և Տիգրանաշեն՝ Քյարքիի միջև, ամենայն հավանականությամբ Ադրբեջանին են տրվելու նաև գյուղից հարավ ընկած տարածքներն ու բարձունքները»։
Մայիսի 24-ին Draken ընկերության ինքնաթիռն օդաչուի կառավարմամբ կործանել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Նելիս ավաբազայի ցթռչելուց գրեթե անմիջապես հետո, ավիաբազա,, որը գտնվում է Լաս Վեգասի (Նեւադայի նահանգ) մերձակայքում: Օդաչուն զոհվել է:
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, իմ հին ծանոթ Վահե Ղալումյանն ասում է, որ Տավուշում մեր վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան, այդ մասին հայտարարել է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Նրանք ոնց որ Ադրբեջանի շահերի պաշտպաններն են Հայաստանում։ Իսկ նրանք գիտե՞ն, որ Տավուշի մարզից հազարավոր հեկտար տարածքներ՝ Կոթիում, Բերդավանում, Բերքաբերում, Վազաշենում, Մովսեսում, Բերդի տարածաշրջանի բարձունքները գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ:
Մայիսի 24-ին, ժամը 17:24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Ակունք գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի այգին, տանիքը․ կան թուլացած կառուցատարրեր։
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սերիա Ա-ի խորհրդանշական թիմի կազմում է:
«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ ընդամենը մեկ օր է մնացել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտերը լրացնելուն, բայց արի ու տես, որ որոշ քաղաքական ուժերում անգամ ընտրություններին մասնակցող ցուցակները դեռ չեն կազմվել:
«Հենա ժողովրդավարական մեծամասնությունը գործող իշխանությաննա նորից ընտրել, ուրեմն այս իրավիճակի հետ հաշտ է ու համերաշխ: Այնպես որ՝ քիթներդ մի՛ խոթեք այս գործընթացներում, մեզ էլ կոչ մի արեք զորք դուրս բերել, կամ ներս բերել»:
Հայաստանի Հանրապետության պահեստազորի սպաները, որի շարքերում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, զինվորական ոստիկանության, քրեակատարողական ծառայության, նախաքննության մարմիններին, դատախազության և դատական համակարգի պատվի և արժանապատվության բարձր գիտակցում ունեցող բազմաթիվ նախկին աշխատակիցներ, իրենց լուրջ անհանգստությունն են հայտնում Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորվող կործանարար զարգացումների վերաբերյալ և արձանագրում.
Մայիսի 24-ին առնվազն երեք մարդ է գնդակահարվել Ուեստ Ջեֆերսոնում (Օհայոյի նահանգ): Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։
Գները բարձրանում են հինգ-վեց տոկոսով, բայց եկամուտներն աճում են, օրինակ՝ յոթ-ութ տոկոսով, այդ պատճառով շատերն անգամ չեն նկատում գնաճը: Իսկ ե՞րբ են վերջին անգամ մեր երկրում աճել մարդկանց եկամուտները: Երբ տասը տոկոսով թոշակնե՞րը բարձրացան, բայց դա զավեշտ է, անգամ վիրավորանք»,-ընդգծում է Պողոսյանը:
«Իրավունք» թերթը գրում է. «Թերթին հասած լուրերի համաձայն` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրական այս շրջանում գտել է իր համար քաղաքական հենարան: Թեպետ տեւական ժամանակ շրջանառվում էր, որ Ա. Սարգսյանը հույսը դրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձեւավորած քաղաքական ուժի վրա, բայց վերջապես հասկացել է, որ անհույս է:
Նիկոլը լևոնական մտածելակերպի, քիրվայական գաղափարախոսության մարմնավորումն է։ Իհարկե, անգամ պատմական առումով, Տեր-Պետրոսյանը չի ուզում, որ իր անունը սերունդների համար կապված մնա պարտված, շատերի գնահատմամբ դավաճանի հետ կողք կողքի։ Բայց դա հենց այսպես էլ լինելու է. Նիկոլի անվան կողքին միշտ լինելու է Լևոնի անունը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ բոլոր քաղաքական ուժերը փորձում են վերադասավորել իրենց կազմերը և նախապատրաստվել բուն ընտրական պայքարին։ Ինչպես հայտնի է, ընտրական գործընթացների առանցքային ֆիգուրանտն ընտրական հանձնաժողովներն են, որոնք բուն ընտրական պրոցեսի թիվ մեկ պատասխանատուն ու կազմակերպիչն են։
«Այս իրավիճակում պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը ԵՄ անդամ չէ, ուստի դժվար կլինի պարտավորության չկատարման դեպքում անմիջականորեն որևէ սանկցիա մատնանշել: Այս համատեքստում հիշենք, որ ՄԻԵԴ-ը հօգուտ հայկական կողմի միջանկյալ միջոցներ է կիրառում, բայց Ադրբեջանն այդ դեպքում ևս ձեռնպահ է մնում դրանց կատարումից: Ադրբեջանը մինչ այս հրաժարվել է որոշումները կատարել՝ չներկայացնելով պատշաճ հիմնավորումներ:
Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է 2021 թվականի մայիսի 14-ի թիվ ՆՀ-62-Ա հրամանագիրը, որով նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին՝ նշելով նրա պաշտոնն իբրև առողջապահության նախարար։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանության վախերն ու անհանգստությունները գնալով ավելի են խորանում: Ու չնայած երկրի գլխին իրենց պատճառով կախված մութ ամպերին, իշխանությունները ակտիվորեն լծված են նախընտրական կամպանիայի կազմակերպման գործընթացին։
Արծվաշենը Հայաստանի սահմանամերձ Վահան գյուղից մոտ 20 կմ հեռավորության վրա է, տարածություն, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով: Ուրեմն, ո՞վ և ի՞նչպես պետք է ապահովի այդ ճանապարհի անվտանգությունը, մնում է հարցական։ Ճիշտ է՝ արծվաշենցիները պատմական կապերով պայմանավորված մեծ նշանակություն կարող են տալ այս հարցին, բայց փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին գնաց այն փոխանակելու կամ, այսպես ասած, բարտերի ճանապարհով։ Մյուս կողմից էլ՝ Արծվաշենը ազերիները ավերակների են վերածել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ օրից լրանում է ժամկետը, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ԿԸՀ պետք է ներկայացնեն հունիսի 20-ի ընտրություններին մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քաղաքական ուժերը որոշել են մինչեւ վերջին պահը չբացել փակագծերը։ Այս պահին նախընտրական ցուցակները վերջին խմբագրումներին են ենթարկվում։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ, քանի որ ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի առջև պետական բարձր պաշտոնում։ Այդ իսկ տրամաբանությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը նա չէ գլխավորում: Միևնույն ժամանակ, երրորդ նախագահը նշել էր, որ ակտիվորեն մասնակցելու է քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական:
Մայիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 24-ին, ժամը 21:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան` Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հերքել էր տեղեկությունները, թե Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000–ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Հերքումը վերաբերում է կոնկրետ Սև լճի հատվածին, այլ ոչ ընդհանրապես Սյունիքի մարզին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`