«Ապօրինության հերթական դրսևորումը Հանրապետության նախագահի կողմից»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ապօրինության հերթական դրսևորումը Հանրապետության նախագահի կողմից․․․

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է 2021 թվականի մայիսի 14-ի թիվ ՆՀ-62-Ա հրամանագիրը, որով նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին՝ նշելով նրա պաշտոնն իբրև առողջապահության նախարար։

Փաստորեն, օրինական իշխանության տապալման գործընթացի ենթադրյալ հանցախմբի մասնակից Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այնքան է տարվել իշխանազավթման գործով, որ մոռացել է 2021 թվականի ապրիլի 25-ին իր կողմից ստորագրված թիվ ՆՀ-80-Ա հրամանագրի գոյության մասին, որով ինքն ընդունել էր կառավարության հրաժարականը, ըստ որի Անահիտ Ավանեսյանն ազատվել է նախարարի պաշտոնից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31