ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նրան շնորհակալություն է հայտնել Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագրի ձեռքբերմանն աջակցելու համար:
Ո՞րն է ելքը. թողնենք, որ էս մարդը պաշտոնավարի ու երկիրը տանի անդո՞ւնդ. Իշխան Սաղաթելյան
«Սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկը: Ուղղակի շատ պարզունակ մեկնաբանություն է: Չի՛ լինում այդպես: Ուղղակի չի՛ լինում: Կան կոնֆլիկտի կողմեր, կա ներգրավված կողմ, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով: Բայց մտածել, որ բանալին մեկ տեղում է դրած, ուղղակի չափից դուրս և իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,- հակադարձեց Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ ամեն քաղաքացի իրեն պետք է հարց տա՝ ինչո՞ւ ենք մենք հայտնվել այս տխուր վիճակում. Ռոբերտ Քոչարյան
Ընտրողի համար պարզ է այսօրվա իշխանության նկարագիրը. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսի ընթացքում այսօր ՀՀ երկրորդ նախագահը, ի պատասխան լրագրողների հարցին, անդրադարձավ նաև Հայաստանում իրականացվող հարցումներին ու այդ հարցումների ընթացքում ստացվող տվյալներին, մասնավորապես՝ իշխող «Իմ քայլի» վարկանիշին:
Իսրայելը մայիսի 25-ին բացել է «Քերեմ Շալոմ» բեռնափոխադրումների հսկիչ անցակետը եւ «Էրեզ» սահմանային անցումը Գազայի հատվածի հետ սահմանին, ինչպես նաեւ վերականգնել է ձկնորսության գոտին մինչեւ վեց ծովային մղոն (շուրջ 11 կիլոմետր) միջատարածքի ափի մոտ պաղեստինցի ծովայինների համար:
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դրել մանդատը:
Ազգային ժողովը լոկ պարգևավճարի աղբյուր դիտարկողները ստացել են հայակործան հաջորդ հրահանգը։
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարդացի Լևոնի վերջին հոդվածը։ Ըստ իր ասածի, ստացվում է, որ ինքը ուսանող տարիներից հասկացել է պահանջատիրության աղետալի հետևնանքները հայ ազգի ճակատագրի վրա։
Չեմ կարծում, որ այսօր այդ թեման ակտուալ է, որ այսօր բանավիճենք. Ռոբերտ Քոչարյան
2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Վաղարշապատի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992թ. ծնված Գ. Մ.-ն 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից։
«Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
«Եղել է, որ մտածել եմ, թե երկար կզրուցեի, կասեի, թե որքան խորն ու շատ եմ սիրում։ Մտածել եմ, որ կփորձեի գտնել զրույցի ձայնագրությունը, բայց հետո հասկացել եմ, որ ընդամենը մի բան կանեի՝ կնետվեի պատերազմը կանխելու, որ Աբգարս ու իր հինգ հազար եղբայրները վերջին անգամ տուն չզանգեն։ Ցավոք, մենք չգիտենք, թե ում հետ երբ է տեղի ունենում մեր վերջին հեռախոսազրույցը։ Միշտ հիշեք այդ մասին»։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքում է իր մասնակցությունը Մինսկում Ryanair իռլանդական ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքին, որի մեջ եղել է NEXTA ինտերնետ-ռեսուրսի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչը:
Ավտոմեքենաների առքուվաճառքի համար կգործի լիցենզավորման տարեկան տուրք մինչև 2 միլիոն դրամ։
Այս հարցերը ես անպայման տալու եմ, որքան էլ դրանք շատերին դուր չգան, և ես կարևոր եմ համարում նշել մի քանի անուն, ովքեր որպես կայացած անհատներ հանրային կյանքում իրենց ձևակերպումներով հանդես են գալիս որպես քաղաքացի ու ձևավորում են զուգահեռ արժեքներ, որոնք տարբերվում են ընդհանուրից՝ Արփինե Հովհաննիսյան, Գառնիկ Գևորգյան, Արմեն Աշոտյան, Էդիկ Բաղդասարյան, Ավետիք Իշխանյան։
Հնչած արտահայտություններն ու քննարկվող մտքերը շատ էին, բայց միևնույն ժամանակ բոլորիս եզրակացությունները շատ միատեսակ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 139-ի:
Փոփոխություն օրենքում, որ բյուջեի հաշվին պետաշխատողները լողավազան, սպորտային համալիրներ այցելեն:
«Կարծում եմ՝ դեռ արձագանք կստանանք». Մակունցը՝ ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին դիմելուց հետո սպասելու մասին:
Ֆրանսիայի Air France ավիաընկերությունը դադարեցնում է իր օդանավերի թռիչքները Բելառուսի օդային տարածությունում:
«Պարո՛ն Բաբաջանյան, հովանավորների մասին բերանս չբացեմ էլի…». Արման Աբովյանը՝ Արման Բաբաջանյանին:
«Ես ամերիկացիների հետ որևէ շփում չեմ ունեցել». Արման Բաբաջանյան:
«Հակառուսական թեզեր գեներացնողները մի երկու տարրական բան են մոռանում». Արման Աբովյանը՝ Արման Բաբաջանյանին:
«Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի. գործ ունենք ՀԱՊԿ-ի հեղինակության հետ». Միքայել Զոլյան:
Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ-որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը:
«Չհամարձակվե՛ք. եթե սահմանամերձ գյուղերում սելֆի եք անում, դա դեռ չի նշանակում, որ գյուղի տեղը գիտեք». Սոֆիա Հովսեփյանը՝ Գևորգ Պապոյանին