Բաժիններ՝

Լաս Վեգասում ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ-ի օդուժի բազայից թռչելուց հետո

Մայիսի 24-ին Draken ընկերության ինքնաթիռն օդաչուի կառավարմամբ կործանել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Նելիս ավաբազայի ցթռչելուց գրեթե անմիջապես հետո, ավիաբազա,, որը գտնվում է Լաս Վեգասի (Նեւադայի նահանգ) մերձակայքում: Օդաչուն զոհվել է: Այդ մասին հայտնել է ավիաբազայի մամուլի ծառայությունը:

«Ենթակապալառուի կառավարմամբ օդանավը, որը թռել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Նելիս բազայից, մոտավորապես 14:30-ին կործանվել է բազայի հարավային սահմանից այն կողմ (…): Նելիս ավիաբազայի անձնակազմն իր խորին ցավակցություններն է հայտնում Draken-ի զոհված օդաչուի գործընկերներին, բարեկամներին եւ ընտանիքին»,- ասված է ավիբազայի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Իր հերթին ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնելէ, որ կործանված ինքնաթիռը եղել է Ֆրանսիայի Dassault Aviation ընկերության արտադրության Mirage F-1 կործանիչ:

Կարգավորիչի ներկայացուցիչները մեկնել են պատահարի վայր հետաքննություն անցկացնելու համար: Աղետի հնարավոր պատճառի մասին տեղեկատվություն առայժմ չեն հայտնում: Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Լաս Վեգասում Մարտին Լյութեր Քինգի անվան տարրական դպրոցից ոչ հեռու: Պատահարի վայրում են գտնվում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, պարագիծը շրջապատված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս