Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գաղափար կա ժամկետային զինծառայության ժամկետները կրճատել և հինգ տարին մեկ եռամսյա հավաքներ անցկացնել, Սասուն Միքայելյանը որևէ բան չասաց, միայն դիմելով լրագրողին՝ խորհուրդ տվեց. «Վերջացրեք»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով՝ պետք չէ ձգձգել Սյունիքի տարածաշրջանի կարգավորումը։
Ղրղզստանի զինծառայողները կրակ են բացել Տաջիկստանի սահմանապահների կողմը, ապրիլի 29-ին հայտարարել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի կենտրոնում։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սուրեն Մելքոնյանի խոսքով՝ ոչ միայն Սյունիքում, այլ ողջ բնագծով տեղակայված են և՛ թշնամու, և՛ հայկական զորքերը, բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ։
ՀՅԴ ներկայացուցիչները կանչվել են Երևան քաղաքի քննչական վարչություն. ՈՒՂԻՂ
Ապրիլի 29-30-ը, մայիսի 3-4-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Սահմանային շերտն ինչի՞ մասին է խոսում, այդ կիլոմետրանոց սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի։ Հիմա մեզ մոտ իրավիճակ է ձևավորվել մեկ կիլոմետրանոց, այլ սահմանային գծին մոտ են բնակվում։ Բնականաբար, այդ ամենը ժամանակի ընթացքում պետք է լուծումներ ստանա, որպեսզի համապատասխանեցնենք սահմանների պահպանությանը։ Պետք է լուծվի սահմանային չեզոք գոտու հարցը՝ երկու կողմից, որտեղ շփումը կբացառվի։ Առավել ևս՝ բնակիչների և հակառակ կողմի զինվորների»,- ասաց Սուրեն Մելքոնյանը։
Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը:
Վարչական դատարանում՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց «Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի» գործով դատական նախնական նիստը: Այս գործով ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրը, ըստ որի՝ ինքը՝ որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ազատվել է պաշտոնից։
Իսկ մենք ստիպված ենք ազգովին դա անելու և, անկասկած, անելու ենք, մանավանդ, որ այլ տարբերակ չունենք…
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինին խոստացել է Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես ՆԱՏՕ-ն Եվրոպայում: Այդ մասին նա հայտարարել է՝ ապրիլի 28-ին հանդես գալով Կոնգրեսում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավորներ Ժակլին Դյուբուան, Ֆրանսուա Պուպոնին, Գզավիե Բրըտոնը:
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ:
ԱԺ-ում զավեշտալի երկխոսություն ստացվեց։ Մի սեղանի շուրջ նստած անձանցից 2-ը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալն ու ԵԿՄ նախագահը քննարկման ընթացքում և դրանից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ընդհանուր առմամբ հայտարարում էին, որ Սյունիքի տարբեր հատվածներում անվտանգ չի։
Հիշեցնեմ, որ «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ներսես Քիվոյին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանաիտարահիգիենիկ նորմերը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցով Հաայստանի ու Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հանդիպումներին, նշեց, որ այդ հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում՝ գերիների հարցին լուծում տալու համար։
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը:
Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և ամուսինը՝ Ռաֆայել Արամյանը, օրերս կանչվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։
Այսօր Կառավարության շենքի առջև էին հավաքվել Էկոնոմիկայի նախարարության՝ Գյուղատնտեսական խորհրդատվության նորարարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների աշխատակիցները: Նրանք երեկ իմացել են, որ Հայաստանի 10 մարզերից իրենց բաժինների 69 աշխատակցի հաստիք պետք է կրճատվի:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, ով Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կրկին լրագրողներին ու օպերատորներին հիշեցրեց, որ ում չի սիրում, նրան հոսանքազրկում է։
Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
24 ժամյա ռեժիմով բանակից խուսափածների խնդրին կտրվի լուծում, որ օր առաջ գան Հայաստան. Կառավարությունը հարցը համարել անհետձգելի և ուղարկել ԱԺ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Սյունիքում 520 կմ նոր սահման է, 2 ժամ կանգնել եմ, մեր սահմանապահներին չեմ տեսել, բայց ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել. Սասուն Միքայելյան
Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Մյանմայում հարձակումների են ենթարկվել երկու ավիաբազաներ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածաին լրատվամիջոցներ: Տեղական Delta News Agency գործակալության համաձայն, որին վկայակոչում է Reuters-ը, նախ երեք պայթյուն է որոտացել այն ավիաբազայում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասի Մագուե քաղաքի մոտ:
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում գարնանային վարարումների հետևանքով քանդվել է գյուղի թաղամասերն իրար կապող մեկ կամուրջ, վնասվել են երկուսը։