«Ես ում չեմ սիրում, հոսանքազրկում եմ». Անդրանիկ Քոչարյանը՝ օպերատորին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կրկին լրագրողներին ու օպերատորներին հիշեցրեց, որ ում չի սիրում, նրան հոսանքազրկում է։

Երբ քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, «5-րդ ալիքի» օպերատորը սեղանի վերջին մոտ գտնվող աթոռին էր նստել, որպեսզի կարողանար կադրեր նկարել, սա  նկատելով՝ Անդրանիկ Քոչարյանը նախ շեշտեց, որ օպերատորը նստել է պատգամավորի համար նախատեսված աթոռին, հորդորեց վեր կենալ, հակառակ դեպքում նիստը կդադարեցնի։

«Ես ում չեմ սիրում, հոսանքազրկում եմ»,- դիմելով օպերատորին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը, որից հետո օպերատորը ընդհատեց նկարահանումը և վեր կացավ աթոռից։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը հաճախ է լրագրողներին ասում, թե նրանց կհոսանքազրկի, որից հետո համացանցում շատ օգտատերեր գրառումներ են կատարում և նշում, որ Անդրանիկ Քոչարյանը նախկինում եղել է էլեկտրիկ, այլ խոսքով՝ լույսի մարդ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930