
Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը

Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը:
«Մենք դատապարտում ենք այս արարքը: Ցավում ենք, որ գուցե հանրային գործունեություն ծավալելու հավակնություն ունեցող մարդիկ են իրենց վարքագծով, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ուղղակի կոչերով նպաստել այս նողկալի արարքի կատարմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա հույս հայտնեց, որ իրավապահները համարժեք գնահատական կտան կատարվածին: