«Դա խուլիգանություն էր, դա որևէ լավ բանի չի բերի, մենք տղամարդ ենք». Սասուն Միքայելյանը՝ սյունեցիների բողոքի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով՝ պետք չէ ձգձգել Սյունիքի տարածաշրջանի կարգավորումը։

Նա շեշտեց, որ ինչ պատերազմը սկսվել է՝ սեպտեմբերի 27-ից մինչև օրս ԵԿՄ անդամները սահմաններում են։

«Սա պլյուս է բանակին, որպեսզի բանակում ինչ-որ պրոբլեմներ կարգավորվեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը։

Ինչ վերաբերում է Սյունիք  կատարած Նիկոլ Փաշինյանի այցին, սյունեցիների դժգոհություններին և հարցին՝ արդարացված չէի՞ն արդյոք նրանց բողոքները, Սասուն Միքայելյանը պատասխանեց, թե դրան արդեն անդրադարձել է։

«Եկեք մեր ներքաղաքական էս վիճակը թողեք, այսօրվա այս խոշոր տերությունների վերադասավորումների ժամանակ, հետագայում մենք կարող է լուրջ պրոբլեմներ ունենանք։ Մեր գերխնդիրը մեր ներքաղաքական վիճակը, բանակը կարգավորելն է, մեր համախմբվածությունը։ Տեսեք, Ալիևը հոխորտում է, թե Սյունիքը կվերցնեմ, մեզ սա ինչ-որ ազդակ չի՞ տալիս, թե պառկենք սպասենք՝ երբ ու ինչ կլինի։ Եթե սյունեցիները հավաքվեին ու հրավիրեին մեր ապարատին, մանավանդ գիտեին, որ Փաշինյանն այնտեղ էր, ընդհանուր ժողովուրդը բարձրացներ, ոչ թե էդ կարգով, հայհոյանքներով, դա խուլիգանություն էր, դա որևէ լավ բանի չի բերի, մենք տղամարդ ենք»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցելելիս կարող էր չթաքնվել, Սասուն Միքայելյանն վստահ ասաց. «Նիկոլ Փաշինյանը երբեք չի պախկվել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930