«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով հանդիպել են մեկ ամիս առաջ, նրանք պարբերաբար կապ են ունենում». ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցով Հաայստանի ու Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հանդիպումներին, նշեց, որ այդ  հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում՝ գերիների հարցին լուծում տալու համար։

«Հստակ չեմ կարող ասել, բայց վերջին անգամ հանդիպել են մեկ ամիս առաջ, սակայն սա չի նշանակում, որ կապը չկա, նրանք պարբերաբար կապ ունենում են, հիմա ինչ կապով է խոսում, կարծում եմ՝ կապ չունի, բայց կա կապ, որով իրենք կարողանում են հաղորդակցվել»,- նշեց նա։

Հարցին՝ ճի՞շտ էր, որ ԱԱԾ տնօրենը Նիկոլ Փաշինյանի հրահանգով մեկնեց Սյունիք և սկսեց կատարել նրա հրահանգները, Ստեփան Մելքոնյանը պատասխանեց, որ լրագրողները կրկին մտնում են քաղաքական դաշտ։

«Դուք ուզում եք, որ ես վարչապետի քայլերին գնահատական տա՞մ, խնդրում եմ, ինձ նման հարցեր մի տվեք»,- հավելեց պաշտոնյան։

Տեսանյութեր

Լրահոս