Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի 4-5 նոր ուղեգրերի հույս ունի:
Բիշքեքը և Դուշանբեն պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարները շուտով պետք է հանդիպեն տաջիկական Իսֆարա քաղաքում՝ բանակցությունների նպատակով:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքի մասին:
Ռուսական Свободная пресса հրատարակությունը իր հոդվածում ներկայացրել է երկրների ղեկավարների հեռախոսային խոսակցությունների արարողակարգերի գաղտնիքները:
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով:
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին:
Մայիսի 5-ին և 6-ին այցով Հայաստանում կգտնվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկանում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից։
«Մարդ իր սեփական կնգան չի կարա վստահի, ես իրանց ո՞նց վստահեմ․․․ բա իհարկե, չեմ վստահում ոչ մեկին, բացի ինձնից։ Չեմ հավատում ոչ մի բանի, չե՛մ հավատում, Նիկոլ Փաշինյանն էլ էր, չէ՞, էդքան խոստումներ տալիս, բայց ոչ մի բան չարեց, ի՞նչ արեց, ընդհակառակը, տուգանքներն ավելի են շատանում, մի հատ սթից գիծ ես տրորում՝ 5.000 դրամ։ Էլի թող լինեն տուգանքներ, չեմ ասում՝ չլինի, բայց համապատասխան տուգանքներ է հարկավոր։ Ես տաքսի եմ վարում, օրը 200 կիլոմետր քշում եմ, հոգնում եմ, բժժում եմ, կարող է մի հատ գիծ էլ տրորեմ, բայց չի կարելի 5.000 դնել, կարելի է 2.000 դրամ դնել, հիմա ոչ մի բանի հավատ չկա․․․»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ներկայումս տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասաց, որ ներկայումս ծավալվող աշխարհաքաղաքական տարերայնությունը կանխատեսելի էր:
Բռնությունը՝ հրազենի կիրառմամբ իսկական համաճարակ է դարձել Միացյալ Նահանգների համար: Ապրիլի 28-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով երկրի Կոնգրեսի երկու պալատների անդամների առջև:
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանն այսօր Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի ժամանակ դիմեց իրավապահ մարմիններին՝ շեշտելով, որ նրանց վճիռներով որոշվում է մեր երկրի ոչ միայն՝ այսօրը, այլ նաև վաղը՝ ապագան։
Արցախում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություններին:
«Հիմա մինչև այդ վարչական տուգանքը, մինչև սահմանի վերականգնում, ինչպես է ապահովվելու սահմանը։ Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց, այն կողմում թուրքն է, այս կողմում մենք ենք, անհասկանալի իրավիճակ է։ Մինչև ձեր բերած առաջարկը, այդ ժողովրդի անվտանգությունն ինչպես պետք է ապահովվի։ Ես պարզ ասեմ՝ թաքցնելու բան չկա, այնտեղ ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանի, դա պարզ բան է, հասկանալի, պետք է նման դեպք լինի, նոր մտածե՞նք»,- հետաքրքրվեց Սասուն Միքայելյանը։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար: Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պայմանավորվել են Արցախյան հարցի կարգավորման գործընթացում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցով կժամանի Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այց կիրականացնի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- հայտնել է Զախարովան:
Դեռևս հայտնի չէ, թե Հայաստան այցի շրջանակում հանդիպումների ինչ օրակարգ կունենա Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցով կժամանի Երևան:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը:
Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2021 թ. մայիսի 1-ից մինչև 2021 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել է Իրանի եւ ԿԺԴՀ-ի սպառնալիքներին հակադրել «դիվանագիտությունը եւ կոշտ զսպումը»։
: Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:
Այսօր ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ հրավիրվել էին Երևան քաղաքի քննչական վարչություն: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հարցաքննությունը ամենաերկարը տևեց: Հարցաքննությունից հետո հենց քննչական վարչության մուտքի մոտ լրագրողների հետ հարցազրույցում քաղաքական գործիչը փոխանցեց, որ հնչել են հարցեր, որոնց ինքը հրաժարվել է պատասխանել:
Բողոքի ակցիա՝ Գլխավոր դատախազության մոտ. ՈՒՂԻՂ։
Դպրոցականներն արվեստի տարբեր ճյուղերի մասին գտելիքները կարող են հարստացնել՝ մասնակցելով «Քո արվեստը դպրոցում» մշակութային-կրթական ծրագրին:
Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն առաջ էին եկել, սակայն հետո կրկին վերադարձել էին հին տեղակայման դիրքեր։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին:
Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հարցաքննության էին հրավիրվել Երևան քաղաքի քննչական վարչություն, ինչը, կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ քաղաքական հետապնդում է իրենց նկատմամբ և կապված է վերջերս Դատախազության առջև անցկացված և այսօր էլ նախատեսվող բողոքի ակցիաների հետ: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր հարցաքննությունը շատ կարճ է տևել:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Իրանի նկատմամբ մի քանի ամենախիստ պատժամիջոցներից գրեթե լիովին հրաժարվելու հնարավորությունը՝ փորձելով վերադառնալ իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ):
«Ես ավելի վաղ եմ ստացել ծանուցագիրը, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Ուզում եմ հիշեցնել, որ սա այն գործի շրջանակներում է, երբ դատախազը և դատախազության պատասխանատուները ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր հազարավոր քաղաքացիների պահանջների նկատմամբ՝ այն դեպքում, երբ իրենք, տարբեր դեպքեր կարող եք վերցնել՝ նույնիսկ «հեղափոխության չգիտեմ ինչեր», երբ հավաքվում էին դատախազության մոտ մի քանի հոգով, դատախազը պատիվ էր անում և իջնում էր, հանդիպում էր, բացատրություն էր տալիս։