
Մայր թատրոնում կմեկնարկի «Քո արվեստը դպրոցում» մշակութային-կրթական ծրագրի նոր փուլը

Դպրոցականներն արվեստի տարբեր ճյուղերի մասին գտելիքները կարող են հարստացնել՝ մասնակցելով «Քո արվեստը դպրոցում» մշակութային-կրթական ծրագրին:
Ծրագիրի նոր փուլը մեկնարկելու է ապրիլի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հանդիպմամբ:
2021 թվականի ապրիլից նոյեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը, որը ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ: Այն նախատեսված 8-12-րդ դասարանի աշակերտների համար։