Արցախի ԱՆ պատասխանատուն չի բացառել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ կստանան

Արցախում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություններին:

Արցախի ԱՆ պատասխանատուն չի բացառել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ կստանան։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Մայա Ազատյանը:Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ ձեռք է բերվել և 500 դեղաչափ «Սպուտնիկ-V» և նույնքան «Astra Zeneca» տեսակի պատվաստանյութեր:

« Պատվաստանյութերը տրամադրվում են Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանային բուժմիավորումներին և Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքին ու «Արևիկ» բուժմիավորմանը: Պատվաստվելու են խոցելի խմբերը՝ բուժաշխատողներ, սոցիալական խնամքի աշխատողներ ու տարեցներ: Մյուս քաղաքացիների դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավորության սկզբունքով է լինելու»,-մանրամասնեց Ազատյանը:

Արցախի ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Օֆելյա Գրիգորյանի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը նախատեսված է մեկ մարդու համար:

«Ստեփանակերտի բուժհաստատություններում արդեն սկսվել է պատվաստանյութերի տրամադրման գործընթացը, իսկ շրջանային բուժմիավորումներն առայժմ կցուցակագրեն պատվաստվելիք խմբերի մարդկանց ցուցակները»,-նշեց Գրիգորյանը՝ չբացառելով, որ առաջիկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ կստանան:

Տեսանյութեր

Լրահոս