Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են վարակազերծման աշխատանքներ իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում՝ կանգառներում, խոշոր առևտրի կենտրոններում, բանկերում և վարկային կազմակերպություններում:
Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին «Լույս հավիտենական» խորագրով համեգային ծրագրի շրջանակում իր մեկնությամբ կներկայացնի «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ», «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքերը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ին ընդունել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին:
Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։
Ռոբերտ Քոչարյանը փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Աննա Դանիբեկյանը մասնակի հանդես եկավ որպես Դատավոր Դանիբեկյան:
Մարտի 27-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական կողմի ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել դատարան` քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, բայց միայն ապրիլի 2-ին դատավոր Աննա Դանիբեկյանը լսեց այդ միջնորդությունները` չնայած պաշտպանների պնդումներին, որ հարցը քննելու կարիք չկա ու դատարանի լիազորությունն է հարցին լուծում տալը` այլ կերպ ասած հանցադեպի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը:
Մադրիդի «Ռեալը» պայքարում էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար: Մինչ խմբային փուլի վերջին տուրը, մայրաքաղաքային թիմը չգիտեր` արդյո՞ք կկարողանա դուրս գալ եվրոպական հիմնական մրցաշարի գարնանային հատված:
Սուեզի ջրանցքով նավարկությունը վերականգնված է ոչ մեծ դադարեցումից հետո:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վարակվելուց լիակատար պաշտպանություն չեն ապահովում, ուստի պատվաստվելուց հետո անհրաժեշտ է շարունակել պահպանել նախազգուշական միջոցները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
«Ադրբեջանն ամեն ինչ կարող է ասել, բազմաթիվ անգամ պաշտոնական Ստեփանակերտն այդ կապակցությամբ հայտարարություններով է հանդես եկել, ես չեմ ցանկանում նորից ինչ–որ շահարկումների առարկա դարձնել: Մենք ունենք շատ ավելի կարևոր խնդիրներ, որոնց մասին պետք է մտածենք, և չեմ ցանկանում, որպեսզի մենք կենտրոնանանք նման հարցեր վրա»,- ասաց Բաբայանը:
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունում է Դորտմունդի «Բորուսիային»։
Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը դատապարտել է Իտալիայի Սենատի անդամ Ուանիա Պապատեուի ամոթալի նախաձեռնությունը, որը հաջորդել է խորհրդարանականի՝ Ադրբեջան կատարած այցին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել է, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների պլան (ԱԳՊ) ստանալն է:
168.am-ի տեղեկություններով, այս պահի դրությամբ քննարկվում է Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ կամ ԳՇ պետի տեղակալ նշանակելու հարցը: Առավել հավանական է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվելու տարբերակը։
168.am-ը տեղեկացավ, որ Մանուել Մարգարյանի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում ՀՀ Քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածների հատկանիշներով, այն է՝ առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը և հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ:
Երեկ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի՝ կուսակցությունների դաշինք գլխավորելով:
Սպորտի մասսայականությունը, հեղինակությունը և դրական բնութագիրը կատարյալ գործիք է միավորված ազգերի կազմակերպության / ՄԱԿ / նպատակների իրականացման և խաղաղության ամրապնդման համար։
«6000-6500 մարդու մեջ 7 թյուրիմացություն կարող է լինել. Էնպես չի, որ բոլորին ճանաչում ենք, հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն է եղել: Բայց դե միանգամից, առանց տեղեկացնելու, որ հայտարարվում է, դա է անհանգստացնող, թե չէ ուրիշ բան չկա՝ ո՛չ մարդուց կաշառք ենք վերցրել, ո՛չ շահադիտական ինչ-որ գործ ենք արել:
Eemslift Hendrika նիդեռլանդական նավը, որի անձնակազմը բաղկացած է 12 մարդուց, աղետի ազդանշան է տվել ուժեղ կողաթեքվածքի եւ Նորվեգիայի ափերի մոտ ընթացքը կորցնելու պատճառով. անձնակազմը տարհանվել է, սակայն պահպանվում է նավի շրջվելու վտանգը, որը բեռնված է նավթով եւ դիզելային վառելանյութով: Այդ մասին հաղորդել է NRK հեռուստառադիոընկերությունը:
Ռուսաստանը չի պլանավորում ռազմական դաշինք ստեղծել Չինաստանի հետ, այդ մասին հաղորդագրությունները շահարկումներ են, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իսկապես հեռախոսով զրուցել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք երկարատև լավ հարաբերություններ ունեն. լրագրողներին ասաց ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իշխանությունների ոչ գրագետ գործունեության արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր ուժերը ՀՀ-ում, Արցախում, բոլոր մարզերում, որպեսզի կարողանայինք թիկունք կանգնել բանակին՝ ապահովելու մեր հաղթական ելքը»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:
Սևան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթը սկսեց՝ հիշեցնելով 2018թ․ «մի խմբակի կողմից» բարեկեցիկ կյանքի, բարձր աշխատավարձի, անվտանգության ու արժանապատիվ ապագայի մասին ժողովրդին տված խոստումները՝ նկատելով, որ դրանց փոխարեն՝ այսօր ունենք կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհ, փլուզված տնտեսություն:
«Մտածեք, թե այս Կառավարությունը՝ նոր թուրքերը, ինչպե՞ս քայլ առ քայլ հանձնեցին իմ ու ձեր ազատագրած Շուշին». Իգոր Սարգսյան
Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին: