Հանկարծամահ է եղել բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Գառնիկ Մանուկյանը։
Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 760 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 873-ի:
«Ինչի՞ են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն». տեսաքննարկում. ՈՒՂԻՂ
Արցախի հարավում ծավալված ռազմական գործողությունների ամենախնդրահարույց դրվագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զորամասի հրամանատարին, իրադարձությունների ամենաթեժ պահին, պաշտոնանկ անելը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին, որը նախաձեռնվել է արմատներով Հադրութից սփյուռքահայ գործարարի կողմից։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Առեւելյան Թիմորում եւ Ինդոնեզիայում առնվազն 157 մարդ է զոհվել վարարումների եւ սողանիների հետեւանքով:
ԱԺ ֆինանսատնտեսական, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
««Իրավունք» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախագահ և «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանը, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը:
Ես մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին և, անկասկած, հաղթելու եմ։ Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա պարզաբանել է, որ ընտրություններին կմասնակցի կուսակցությունների դաշինքի գլխավորությամբ։ «Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն 2 կուսակցություն, բայց դաշինքին անդամակցել ցանկացողներն ավելի շատ են»,- հավելել է Քոչարյանը:
Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերն ու հատկապես Varks.am-ի նման վաշխառու «դյուքանները» շարուկանում եմ զոհվածի ծնողից կամ կնոջից պահանջել սպանված որդու վարկի մարում։
Այսօր` ապրիլի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։
Մենք ունենք բացակա ընտրողներ՝ զոհված լուսավոր տղերքը, հոգեպես մահացած նրանց ծնողներն ու հարազատները, տեղամաս գնալ չկարողացող հաշմանդամ դարձած հազարավոր երիտասարդները, բայց նրանց մահվան դատապարտածը և այս օրին հասցրածը պատրաստվում է ուրախ-զվարթ կազմակերպել ընտրություններ, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում։Ինչևէ, Նիկոլի բարոյական կերպարը քննարկելու իմաստ այլևս չկա, ամեն ինչ վաղուց պարզ է։
Նախկինում կառավարության որոշումներով տարվա մեջ այդ հինգ օրը համարվում էր ոչ աշխատանքային: Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո վերացրեց այդ «ավանդույթը»:Թվում էր՝ այս տարի բացառություն կարվի, քանզի նաև իշխանությունների մեղքով միայն անցած տարի տասը հազարից ավելի զոհ ենք ունեցել պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով, ու մարդիկ իրենց հարազատների շիրիմին պետք է այցելեն, հարգանքի տուրք մատուցեն: Բայց այս իշխանություններն անտեսեցին այդ ամենը:
«Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ մենք պարտվել ենք պատերազմում: Այսպես կոչված՝ հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գլոբալ են համարում և իբրև գլոբալ արժեքներ են քարոզում, նրանք շատ են Հայաստանում: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է խարխլվում մեր ինքնորոշման հիմքը: Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Քոչարյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի առաջին տասնօրյակում կգումարվեն ՀՅԴ կառույցների ժողովները, որպեսզի քննարկեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցերը։
Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Ռուսաստանն արել է առավելագույն հնարավորը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համար: Նա հիշեցրել է, որ հայկական կողմը մերժել է ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 19-ի առաջարկից:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանը գրեթե ամեն օր հանդես է գալիս պոպուլիստական սոցիալական խոստումներով։ Մեկ խոսում է գրանցված աշխատողների թվի ավելացումից, այնուհետև գլուխ է գովում պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու շուրջ և ապա խոսում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելուց և այլն։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ սեւ կատու է անցել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրանց հարաբերություններում լարվածություն է նկատվում, որն ավելի է սրվել Փաշինյան օգնական Վարդապետյանին վերաբերող գործի պատճառով։
Տասը տարի շարունակ Էվելինան կողքիս է եղել, մեր թիմի հետ մասնակցել հետաքրքիր, կարևոր և ազգաշահ գործի՝ ՀՀ Սփյուռքի նախարարության հիմնադրմանն ու զարգացմանը, հայրենասիրական բազում ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համազգային ձեռնարկների կենսագործմանը:
Հարցին` երկրի կառավարմանը ներգրավված չլինելով, արդյոք ակնկալո՞ւմ էր, որ կարող է նման պատերազմ լինել, Քոչարյանը պատասխանել է. «Անխոս, ավելին ասեմ, ես այդ մասին բազմիցս եւ հրապարակավ նախազգուշացրել եմ: Մամուլի միջոցով զգուշացրել եմ՝ ե՛վ հանրությանը, ե՛վ կառավարությանը: Բանն այն է, որ գրեթե բոլոր փորձագետներն ասում էին` այն քաղաքականությունը, որ վարվում էր Հայաստանում, անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստներին:
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հետեւանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության արժանացավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում կուսակցաշինության բումը շարունակվում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 10 կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել։ Ապրիլի 10-ին նշանակված է «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որը կկայանա Մելիք Ադամյանի կառավարության նիստերի դահլիճում։
«Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում, եւ այն արտահայտելու է նրա՝ որեւէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։
Ճապոնիայի փոստային ծառայությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ թողարկել է նամականիշների հավաքածու:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 131 մլն 993 հազարից ավելին է:
Ամբողջ աշխարհը թռչնագրիպի համավարակին է պատրաստվել, այլ ոչ թե COVID-19-ի, բայց պարզվեց, որ կորոնավիրուսն էլ ավելի նենգ է: