Կրեմլը հաստատել է Պուտինի և Քոչարյանի հեռախոսազրույցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իսկապես հեռախոսով զրուցել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք երկարատև լավ հարաբերություններ ունեն. լրագրողներին ասաց ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսել են հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք երկարատև լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում», – ասաց Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել, թե հերքել է այն լուրերը, թե անցած շաբաթ Քոչարյանը զրուցել է Պուտինի հետ, երբ նա Մոսկվայում էր՝ մասնակցելու «Սիստեմա ԲՖԿ»-ի տնօրենների խորհրդի նիստին:

Տեսանյութեր

Լրահոս