Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի տարածքից երկրի հարավ-կենտրոնական Քիլիս նահանգում 2 հրթիռ է ընկել: Այս մասին ՊՆ-ն հայտարարություն է հրապարակել Twitter-ում:
Առնվազն ութ մարդ է զոհվել Մյանմայի կենտրոնական մասի Աունբան քաղաքում զինվորականների կողմից բողոքավորներին ցրելիս:
Իշխան Սաղաթելյանը` ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների մասին. ՈւՂԻՂ
«Իմ քայլը» առաջին ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը
«Ես չեմ բացառում, որ մենք հընթացս կունենանք ԱԺ նիստ, որի ընթացքում կքննարկենք Ընտրական նոր օրենսգիրքը: Չեմ կարող ասել՝ մեր խմբակցությունը հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով է ցանկանում գնալ ընտրությունների, խմբակցությունը միասնական է որոշում կայացնում, քննարկում բոլոր հարցերը: Կարծում եմ՝ մինչ ընտրությունները մենք ռազմական դրությունը կհանենք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով երեկ վերսկսված դատական նիստի ընթացքում դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներ Սամվել Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեցին նրանց մահվան հանգամանքով պայմանավորված: Հանվեցին նաև նրանց հաշիվների վրա դրված կալանքները:
«Ինչ-որ հաշվարկներ են անում, վերահաշվարկներ են անում, որը չի ավարտվել այս պահի դրությամբ, այդ իսկ պատճառով ուշացնում են, բայց թե ինչի՞ հիման վրա են այդ հաշվարկը, վերահաշվարկն անում, դեռ չեն ներկայացրել մեզ, դրա համար ես այս ինֆորմացիան կփորձեմ Քաղաքապետարանում, փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանից, կամ իր միջոցով ստանալ, որովհետև ինքն է առողջապահության ոլորտի կուրատորը՝ որպես փոխքաղաքապետ, որովհետև եթե մարդիկ տարիներով աշխատել են, և այդ ամեն ինչը մեխանիզմ է եղել, միշտ հարթ ընթացել է, ապա ի՞նչ խնդիր է առաջացել հիմա, որ կարիք է եղել հաշվարկ կամ վերահաշվարկ անելու և էս մարդկանց հասցնելու էս վիճակին: Մեզ ստույգ այդ բացատրությունը չեն տվել: Այս պահին ունենք այսքան ինֆորմացիան, որ ուշացումներն Առողջապահության նախարարության պատճառով են, աշխատակիցներին էլ ասել են՝ դե մի 10-15 օրից կլինի, այսինքն՝ ապրիլի սկիզբ, ինչը նոնսենս է»,- ասաց Մանրիկյանը:
Հրապարակվում է Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը հանելու վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
Ծգլը, Չագուջը, Պիստը, Վլեն և, իհարկե, Պրիշը երեկվանից աշխատանքի մեջ են։ Հեղափոխական Փաշինյանի կառավարման երրորդ տարում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ՝ ռեյտինգային համակարգով։
ԱՄՆ-ի եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ համաձայնագիրն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման շուրջը փաստորեն չեղյալ կհայտարարվի, եթե Վաշինգտոնն իր զորքերը դուրս չբերի հանրապետությունից:
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
«Երեկվանից բազմաթիվ հարցեր եմ ստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 14։30 լինելու եմ Բաղրամյան փողոցում, որտեղ սիրով կպատասխանեմ բոլոր լրատվամիջոցների հարցերին»։
Միքայել Մելքումյանի ճեպազրույցը:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2021 թվականը մեկնարկել է բուռն ստեղծագործական գործունեությամբ: Թատրոնում առաջնախաղեր են պատրաստում ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար: Թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի առաջարկով էլ անդրադարձել են նաև մենաներկայացումներին:
ԱԱԾ աշխատակիցներն այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։
Կոոպերացիայի զարգացումը ավիաշինական ճյուղում դիտվում է որպես գերակա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողվի (ԵԱՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը շուրջ երկու տարի է՝ թաղապետարանում աշխատանքի է ձևակերպել երկու անձի, որոնք չեն ներկայացել աշխատանքի, բայց աշխատավարձ ու պարգևավճար են ստացել։
Աբովյանի N 1 ավագ դպրոցում, մեկուկես ամիս է՝ դասապրոցեսը խաթարված է, իսկ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, որի նշանակումն ուսուցիչները կապում են Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ և պահանջում են նրա հրաժարականը, մի քանի ուսուցիչների աշխատանքից ազատել է, փոխարենը նոր՝ ՔՊ–ական կապեր ունեցող ուսուցիչների և փոխտնօրենների է ընդունել։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի տնտեսվար Նունե Քամալյանը, որը ևս աշխատանքից ազատվել է։
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցություն հայտնելով լրագրողի նկատմամբ հարձակում գործած ԲՏԱ նախարարին։
Ավագ բժիշըկ, բժիշկ–կարգավար, «Շտապօգնություն» ՓԲԸ աշխատակից Աննա Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարարությանը, գրում է․ «Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել: Առհասարակ մեր կառույցում աշխատավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ:
«Դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային ժամը նախարարն անցկացնում սրճարանում։ Ես մոտեցա նրան և հարցրի, թե ինչ է անում աշխատանքային ժամին սրճարանում, ինքն էլ պատասխանեց, որ գիշերային ժամերին է աշխատում։ Այդ տեսանյութն ինձ մոտ կա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով դեպքն այսպես ներկայացրեց մեր գործընկերը։
ArmNews լրատվականի լրագրող Անի Գևորգյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օրերս դրսևորած վարքագիծը քննարկման առարկա դարձնելու համար:
Նիկոլն անում է հերթական սրիկայությունը. Պարույր Հայրիկյան:
Ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել 2020 թվականի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս։
ԱԱԾ աշխատակիցները այցելելեն ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել են մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Սա երկրում տիրող իրավական ամենաթողության հերթական էպիզոդներից է։ ԱԱԾ-ն գնում է դատարան, որպեսզի ստիպի դատավորին կայացնել անօրինական որոշում։
Թագուհի Թովմասյանը Անդրանիկ Քոչարյանին կոչ է անում իր ելույթի ժամանակ ռեպլիկներ չանել
Մարտի 19-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տիբեթի Ինքնավար Շրջանում՝ ՉԺՀ-ի արեւմուտքում: Այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել չպայթած զենք–զինամթերքի պայթեցման աշխատանքների մասին։
«Իմ քայլի» բերած նախագծով դատավորներին փոխելու են. գործերը տալու են իրենց ուզածն անող դատավորներին. Էդմոն Մարուքյան